Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Հովսեփ Ավետիքի Դանիելյան


Ծնվել է 1956թ.-ի հոկտեմբերի 10-ին, Հոկտեմբերյանում:

1974-1980թթ.-ին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետում:

1981-1985թթ.-ին եղել է Արարատի կենտրոնական շրջանային հիվանդանոցի գլխավոր բժշկի` մանկության և ծննդօգնության գծով տեղակալ:

1985-1988թթ.-ին աշխատել է Հանրապետական մանկական օրթոպեդիայի հիվանդանոցում որպես օրթոպեդ:

1988-1991թթ.-ին սովորել է Սանկտ-Պետերբուրգի բժիշկների վերապատրաստման ինստիտուտի ասպիրանտուրայում:

1991թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզ:

1991-1993թթ.-ին եղել է Հանրապետական մանկական օրթոպեդիայի ինստիտուտի փոխտնօրենը:

1994-1997թթ.-ին որպես դոկտորանտ աշխատել է Սանկտ-Պետերբուրգի Տուրների անվան մանկական օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում:

1996թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը:

1997-2011թթ.-ին աշխատել է Առողջապահության ազգային ինստիտուտի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնում որպես պրոֆեսոր:

1999թ.-ից աշխատում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում որպես խորհրդատու:

 

Find us on Facebook