Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Հմայակ Սարգսի Գրիգորյան


Ծնվել է 1948թ.-ին, Երևանում:

1967-1973թթ.-ին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտում:

1973-1974թթ.-ին` ինտերնատուրայում` վիրաբուժության գծով:

1974-1977թթ.-ին աշխատել է Հոկտեմբերյանի շրջանային հիվանդանոցում որպես վնասվածքաբան և շտապ օգնության բժիշկ:

1977թ.-ին ընդունվել է Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտ` որպես օրդինատոր:

1995թ.-ին նշանակվել է Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտի ինֆեկցիոն բարդությունների բաժանմունքի վարիչ:

1984-1987թթ.-ին հեռակա ուսուցմամբ սովորել է Մոսկվայի կենտրոնական օրթոպեդիայի ինստիտուտի ասպիրանտուրայում:

1987թ.-ին ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի կոչում:

1987թ.-ին ստացել է ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի պատվոգիր:

2004թ.-ին ՀՀ ԱՆ կողմից ստացել է շնորհակալագիր, 2007թ.-ին` պատվոգիր:

Այժմ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող է և ինֆեկցիոն բարդությունների բաժանմունքի վարիչը:

 

Find us on Facebook