Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Վիկտորյա Էդիկի Հակոբյան

Ծնվել է 1975թ.-ին Երևանում:

1992-1998թթ.-ին սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում:

1998-2000թթ.-ին` Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ:

2000-2001թթ.-ին` Առողջապահության ազգային ինստիտուտի Ապագա գիտնականների դպրոցում:

2001-2006թթ.-ին աշխատել է թիվ 1 պոլիկլինիկայում բժիշկ-էնդոկրինոլոգ:

2005-2008թթ.-ին եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի էնդոկրինոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ:

2008-2011թթ.-ին եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի էնդոկրինոլոգիայի ամբիոնի ասիստենտ:

2011թ.-ից Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական ֆակուլտետի էնդոկրինոլոգիայի ամբիոնի ասիստենտ է:
 

Find us on Facebook