Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Լուսինե Աշոտի Մամիկոնյան

Ծնվել է 1969թ.-ին, Երևանում:

1988-1995թթ.-ին սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

1995-1997թթ.-ին` Առողջապահության ազգային ինստիտուտի էնդոկրինոլոգիայի ամբիոնի կլինիկական օրդինատուրայում:

1998թ.-ից աշխատում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժանմունքում բժիշկ-էնդոկրինոլոգ:

2006-2008թթ.-ին համատեղությամբ աշխատել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնում որպես լաբորանտ:

2007թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզ «Հայաստանի Հանրապետության յոդային անբավարարությամբ տարածաշրջաններում բնակվող հիպոթիրեոզով հիվանդերի կլինիկական և հորմոնաիմունաբանական առանձնահատկությունները» թեմայով:

2008թ.-ից համատեղությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի ասիստենտ է:

2010թ.-ից համատեղությամբ Առողջապահության ազգային ինստիտուտի, 2011թ.-ից` Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի էնդոկրինոլոգիայի ամբիոնի ասիստենտ է:

 

Find us on Facebook