Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Էդվարդ Նորայրի Թորոմանյան

Ծնվել է 1954թ.-ի դեկտեմբերի 8-ին, Երևանում:

1972-1978թթ.-ին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում:

1981-1983թթ.-ին աշխատել է բժիշկ-էնդոկրինոլոգ Վ.Ի. Լենինի անվան հանրապետական կլինիկական հիվանդանոցում:

1983-1986թթ.-ին սովորել է Համառուսական բժշկական կենտրոնի ասպիրանտուրայում:

1987թ.-ին նրան շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան,

1989թ.-ին` բժիշկ-էնդոկրինոլոգի առաջին որակավորման,

1992թ.-ին` բարձրագույն որակավորման կարգ:

1991թ.-ին դարձել է Հանրապետական հիվանդանոցի էնդոկրին կենտրոնի ղեկավար:

1993-2011թթ.-ին Առողջապահության ազգային ինստիտուտում եղել է էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ:

1993-2001թթ.-ին և 2008թ.-ից առ այսօր ՀՀ գլխավոր էնդոկրինոլոգն է:

2011թ.-ից Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչն է:

Էդվարդ Նորայրի Թորոմանյանը միջազգային հետևյալ ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամ է`

  • «Դիաբետոգրաֆիա»,
  • «Շաքարային դիաբետ և ապրելակերպ»,
  • «Вестник эндокринологии»:

1995թ.-ից Դիաբետի ուսումնասիրման եվրոպական ասոցիացիայի անդամ է:

1997թ.-ից մինչ օրս ISSIDD (international council for control of IODINE DEFICIENCY DISORDERS (Յոդի դեֆիցիտային խանգարումների վերահսկման միջազգային համաժողով) անդամ է:

 

Find us on Facebook