Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Մարինա Գրիգորի Բադալյան

Ծնվել է 1949թ.-ի մարտի 9-ին, Երևանում:

1966-1972թթ.ին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում:

1972-1973թթ.-ին` ինտերնատուրայում ընդհանուր թերապիայի գծով,

1978-1980թթ.-ին` Երևանի պետական բժշկական ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում` ներզատաբանության գծով:

1980-1993թթ.-ին աշխատել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի թերապիայի թիվ 2 ամբիոնում որպես կրտսեր գիտաշխատող:

1983թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզ:

1993թ.-ին մրցույթով ընտրվել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի էնդոկրինոլոգիայի ամբիոնի ասիստենտ, 2004թ.-ից` դոցենտ:

Աշխատել է մինչև 2011թ.-ը:

2011թ.-ից ԵՊԲՀ-ի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ է:

 

Find us on Facebook