Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հերթական ընտրություններ գիտխորհրդում

ԵՊԲՀ-ի գիտական խորհրդի հունիսի 27-ին կայացած հերթական նիստի օրակարգում ընտրություններ էին: Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին վեց ամբիոնի վարիչներ.

  • հիգիենայի և էկոլոգիայի ամբիոն` Լարիսա Ռաֆիկի Ավետիսյան, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • մանկական վիրաբուժության ամբիոն` Արա Սայենի Բաբլոյան, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • ակնաբուժության ամբիոն` Ալեքսանդր Սերգեյի Մալայան, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • բժշկական մանրէաբանության ամբիոն` Վլադիմիր Արմենակի Շեկոյան, բ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ,
  • հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի պլաստիկ վիրաբուժության ամբիոն` Արտավազդ Բագրատի Սահակյան, բ.գ.թ., դոցենտ,
  • հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի անհետաձգելի սրտաբանության ամբիոն` Հմայակ Սոսի Սիսակյան, բ.գ.դ., պրոֆեսոր:

Փակ գաղտնի քվեարկությամբ իրականացվեցին նաև ամբիոնի պրոֆեսորի պաշտոնի ընտրություններ.

  • ակնաբուժության ամբիոն` Մարինե Լևոնի Շահսուվարյան, բ.գ.դ.,
  • ակնաբուժության ամբիոն` Արմեն Հրաչիկի Վարդանյան, բ.գ.դ.:

Հյուսվածաբանության ամբիոնի աշխատակից Մարինա Ռազմիկի Թաթոյանին գիտխորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ շնորհեց դոցենտի գիտական կոչում:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook