Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Էնդոկրինոլոգիայի ամբիոն


Հիմնադրվել է 2011թ.-ին (1993թ.):

Ամբիոնի վարիչ` Թորոմանյան Էդվարդ Նորայրի, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ


Պատմություն

Ամբիոնը հիմնադրվել է 1993թ.-ին, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտում: Հայաստանում առաջին էնդոկրինոլոգիայի ամբիոնն առ այսօր ղեկավարում է հիմնադիր Էդվարդ Թորոմոնյանը;

Ամբիոնի կազմավորմանը մասնակցել են Մերի Աբովյանը, Մարինա Բադալյանը, Սաթենիկ Բաղդասարյանը:

Էնդոկրինոլոգիայի ամբիոնը զբաղվում է էնդոկրինոլոգիայի բոլոր ճյուղերի ուսումնասիրությամբ`

  • դիաբետոլոգիա,
  • թիրեոիդիոլոգիա,
  • անդրոլոգիա,
  • ռեպրոդուկտոլոգիա
  • հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի հիվանդություններ,
  • մակերիկամի հիվանդություններ և այլն:

Ամբիոնի կլինիկական բազաներն են`

  • «Մուրացան. համալսարանական պոլիկլինիկա,
  • «Արմենիա» հանրապետական և
  • «Արաբկիր» բժշկական կենտրոնները:

Ուսուցում

Ամբիոնում ուսուցումն իրականացվում է օրդինատորների համար: Ներկայումս ամբիոնում սովորում է 24 օրդինատոր: Նրանք ակտիվ գործունեություն են ունենում՝ վարում են հիվանդներ, մասնակցում են համայցերին և քննարկումներին:

Ամբիոնում կազմակերպվում են նաև վերապատրաստման դասընթացներ.

Կլինիկական էնդոկրինոլոգիայի ժամանակակից հարցերը (էնդոկրինոլոգների և մանկական էնդոկրինոլոգների համար)

7 շաբաթ

Մանկական հասակի էնդոկրինոլոգիայի արդի հարցերը (էնդոկրինոլոգների, մանկաբույժների համար)

2 շաբաթ

Հիպոթալամո-հիպոֆիզո-մակերիկամային համակարգ, Ֆիզիոլոգիան և պաթոլոգիան (էնդոկրինոլոգների, թերապևտների, մանկաբույժների և մանկաբարձ-գինեկոլոգների համար)

2 շաբաթ

Շաքարախտաբանության ժամանակակից տեսակետներ (թերապևտիկ պրոֆիլի բոլոր բժիշկների համար)

2 շաբաթ

Վահանաձև և հարվահանաձև գեղձերի հիվանդություններ (էնդոկրինոլոգների, թերապևտների, մանկաբույժների և մանկաբարձ-գինեկոլոգների համար)

2 շաբաթ

Ռեպրոդուկտիվ էնդոկրինոլոգիայի արդի հարցեր (էնդոկրինոլոգների և մանկաբարձ գինեկոլոգների համար)

2 շաբաթ

Ներզատական խնդիրները հերիատրիայում

1 շաբաթ

Ռացիոնալ սննդակարգ նյութափոխանակության համախտանիշի և ներզատիչ

համակարգի հիվանդությունների ժամանակ

1 շաբաթ

Միջին բուժանձնակազմի կատարելագործում

Էնդոկրին բաժանմունքների և կաբինետների բուժքույրերի աշխատանքի առանձնահատկությունները

5 շաբաթ


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել են մի շարք ձեռնարկներ `

  • «Ինսուլինկախյալ դիաբետով (1-ին տիպ) հիվանդ երեխաների և պատանիների բուժումն ու խնամքը,
  • «Յոդային անբավարարության կորեկցիան» և այլն,
  • «Ես և դիաբետը»,
  • «Շաքարային դիաբետի ինքնահսկման ուղեցույց»:

Համագործակցություն

1994-1996թթ.-ին էնդոկրինոլոգիայի ամբիոնը UNICEF-ի հետ մասնակցել է Հայաստանում յոդի դեֆիցիտին նվիրված աշխատանքներին:

1995-1997թթ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղ ամբիոնի կողմից կազմակերպվել են փախստականների,ՀՀ տարբեր մարզերի և Երևանի բնակիչների մոտ շաքարային դիաբետի տարածվածության ուսումնասիրմանն ուղղված աշխատանքներ:


Ամբիոնի աշխատակազմը

Թորոմանյան Էդվարդ Նորայրի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ
Բաղդասարյան Սաթենիկ Էդուարդի դոցենտ
Բադալյան Մարինա Գրիգորի դոցենտ
Արաբյան Նվարդ Հովնանի դասախոս
Մամիկոնյան Լուսինե Աշոտի ավագ դասախոս
Խռոյան Արմինե Գուրգենի դասախոս
Հակոբյան Վիկտորյա Էդուարդի ասիստենտ
Մարության Իրինա Գեորգիի ասիստենտ
Թովմասյան Մելինե Արտակի ասիստենտ


Հասցե` ՀՀ, Երևան, Մարգարյան 6, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, Էնդոկրինոլոգիայի ամբիոն
Հեռ.` (+37410) 31 82 84
Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook