Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ամփոփվեցին պետական և ընթացիկ քննությունների արդյունքները

Ռեկտորատի նիստ

Հունիսի 26-ին կայացած ռեկտորատի հերթական նիստում քննարկվեցին 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքները։ Նշվեց, որ տեխնիկական նոր հնարավորությունների շնորհիվ այս տարի ողջ գործընթացը` սկսած միջառարկայական թեստային քննության փուլից, գտնվել է բուհի ղեկավարության անմիջական հսկողության ներքո և ձայնագրվել է: ԵՊԲՀ-ի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ այդ հանգամանքով է պայմանավորված բոլոր բողոքարկումների արդյունքում կարծիքների համատեղումը, դժգոհությունների բացակայությունը։

«Քանի որ միջառարկայական քննություններից անբավարար ստացողներն առարկայական բանավոր քննություններին չէին կարող մասնակցել, մենք մտավախություն ունեինք, որ հեռացումները կարող են շատ լինել: Բարեբախտաբար, այդպես չեղավ»,-ասաց Սամվել Ավետիսյանը։

Նա շեշտեց, որ քննական հանձնաժողովներն աշխատել են մեծ պատասխանատվությամբ, և քննություններն ընթացել են օբյեկտիվ, թափանցիկ և կրթության ու գիտության նախարարության կողմից սահմանված կարգին համապատասխան:

Ամփոփիչ ատեստավորման արդյունքներն առաջիկայում առավել հանգամանալից վերլուծության կեանթարկվեն և կքննարկվեն գիտխորհրդի նիստում։ Հարցին կանդրադառնա նաև կենտրոնական մեթոդական հանձնաժողովը։

Այնուհետև ռեկտորատը քննարկեց 2011-2012 ուսումնական տարվա ամառային քննարշրջանի արդյունքները։ Սամվել Ավետիսյանը փաստեց, որ այս ուստարվա առաջին կուրսեցիների ամառային քննաշրջանի համակարգչային ծրագրով քննությունները հաջողությամբ կայացան։ Հանրապետությունում առաջին անգամ փորձնական կարգով կիրառվող ընթացիկ քննության այս ձևն ապահովում է թափանցիկությունը, անաչառությունը, վերացնում է մարդկային սուբյեկտիվ գործոնը։

Ինչպես ցանկացած նոր գործի ժամանակ, իհարկե, որոշակի բացթողումներ եղան, որոնցից առաջիկայում խուսափելու նպատակով քննարկումներ ու համապատասխան որոշումներ կկայացվեն: Կարևոր է, որ ուսանողներն, ընդհանուր առմամբ, գոհ են քննությունների արդյունքներից: Նշվեց, որ վատ ցուցանիշներ չեն ապահովվել նաև ընթացիկ մյուս քննությունների արդյունքներով:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների կողմից կարգապահական կանոնների խախտման, ոչ վայել պահվածքի համար երեք ուսանողների ռեկտորատային գրավոր նկատողություն հայտարարվեց:

Քննարկվեցին նաև այլ հարցեր։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook