Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Վաչագան Պետրոսի Այվազյան

Ծնվել է 1949թ.-ի նոյեմբերի 20-ին, Երևանում:

1972թ.-ին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը:

1987թ.-ին Ուկրաինայի օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում (Կիև) պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը` ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

1989թ.-ին ՍՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից պարգևատրվել է «Անձնական արիության շքանշան»-ով:

1991թ.-ին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:

1997թ.-ից ՀՀ ԲԳԱ անդամ է:

2001թ.-ին ԼՂՀ կառավարության կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

2009թ.-ին ՀՀ ԱՆ կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով և Ակադեմիական պարգևների եվրոպական հանձնաժողովի կողմից` Պաուլ Էռլիխի անվան մեդալով:

Գիտական 334 աշխատանքի հեղինակ է, թեկնածուական 15 և դոկտորական 4 ատենախոսության ղեկավար:


Զբաղեցրել է հետևյալ պաշտոնները`

  • 1970թ.-ին` բուժակ,
  • 1973թ.-ին` բժիշկ-վնասվածքաբան,
  • 1978թ.-ին` կրտսեր գիտաշխատող,
  • 1980թ.-ին` ավագ գիտաշխատող,
  • 1989թ.-ին` հետվնասվածքային և ինֆեկցիոն բարդությունների բաժանմունքի վարիչ,
  • 1989թ.-ին` Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՎՕԳՀԻ) տնօրեն,
  • 1990թ.-ին` համատեղությամբ ՀՀ ԱՆ ԱԱԻ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ,
  • 1995թ.-ին` Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռենտգենոլոգիայի կենտրոնի տնօրեն,
  • 2003թ.-ին` Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքաբանության և ճառագայթաբանության կենտրոնի տնօրեն,
  • 2008թ.-ին` Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի տնօրեն:


Եղել է`

  • ՀՀ բժիշկների ասոցիացիայի փոխնախագահ,
  • ՀՀ ԱՆ գլխավոր վնասվածքաբան-օրթոպեդ,
  • Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի գիտական խորհրդի նախագահ,
  • ՀՀ վնասվածքաբանների և օրթոպեդների հինգ համագումարների (1996-2010թթ.) նախագահ:


Անդամակցել է`

  • ԵՊԲՀ-ի մասնագիտական խորհուրդների,
  • գիտական ամսագրերի խմբագրական հանձնաժողովի,
  • CICOT միջազգային կազմակերպության,
  • ՀՀ մասնագիտական փորձագիտական հանձնաժողովի,
միջազգային տարբեր գիտաժողովների և համագումարների նախագահության ու գիտխորհուրդների:
 

Find us on Facebook