Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոն

Հիմնադրվել է 1971թ.-ին:

Ամբիոնի վարիչ` Այվազյան Վաչագան Պետրոսի, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


Պատմություն

Հիմնադրվել է ՀՀ ԱՆ Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում՝ պրոֆեսոր Ս. Մուշեղյանի կողմից: 1990թ.-ից ամբիոնի վարիչը պրոֆեսոր, ՀԲԳԱ ակադեմիկոս Վաչագան ՊԱյվազյանն է:

2011թ.-ի սեպտեմբերի 1-ից ամբիոնը գործում է ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի կազմում:

Ամբիոնի բազան է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը:


Ուսուցում

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է.

  • կլինիկական օրդինատուրայով. ամբիոնում կլինիկական օրդինատորները ստանում են մասնագիտական կրթություն (ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով), վարում են հիվանդներ, մասնակցում են վիրահատություններին և ստացիոնար հերթապահություններին, ինչպես նաև գիտական աշխատանքներին, ուսուցումը կատարվում է 3 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն,
  • ասպիրանտուրայով,
  • կատարելագործման ծրագրերով. «վնասվածքաբանություն և օրթոպեդիա» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի և ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է ԵՊԲՀ ընդհանուր կանոնների և ժամկետների համաձայն:


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի աշխատակիցներն ընդգրկված են ՎՕԳԿ-ում կատարվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագրերում.

  • 2008-2009թթ.-ի համար հաստատվել և իրականացվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր՝ «Ոսկրային դեֆեկտների վերակառուցողական վիրահատական բուժման ժամանակ ոսկրային ռեպարատիվ ռեգեներացիայի խթանումը տարբեր պատվաստներով» անվանմամբ: Հետազոտությունների արդյունքներն ամփոփվել են հաշվետվության ձևով և ներկայացվել են ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտե, տպագրվել են հոդվածներում (41) և ուսումնամեթոդական ձեռնարկում (1), զեկուցվել են տարբեր հանրապետական (9) և արտերկրյա (ՌԴ`12, ՈՒկրաինա` 4) գիտաժողովներում և կոնֆերանսներում:
  • 2010-2012թթ.-ի համար հաստատվել և իրականացվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր՝ «Ոսկրային հյուսվածքի ռեպարատիվ ռեգեներացիայի ուսումնասիրումը օսթեոպորոզի պայմաններում վնասվածքներով և օրթոպեդիկ հիվանդների մոտ» անվանմամբ: Հետազոտությունների հիման վրա 2010թ.-ին տպագրվել են հոդվածներ (14) և մեթոդական ձեռնարկում (1), զեկուցվել են հանրապետական (4) գիտաժողովներում և կոնֆերանսներում:
  • 2013-2015թթ.-ի համար հաստատվել և իրականացվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր՝ «Ազդրի բնածին հոդախախտի համալիր ախտորոշումը, կանխարգելումը և բուժման մոտեցումները տարբեր տարիքային խմբերում (երեխաների և մեծերի մոտ)» անվանմամբ: Հետազոտությունների հիման վրա 2013-15թթ.-ին տպագրվել են հոդվածներ (9), զեկուցվել են հանրապետական (2) գիտաժողովներում և կոնֆերանսներում:

Վերջին 10 տարիների ընթացքում ստացված են 5 գյուտարարական հեղինակային արտոնագրեր`

  • քացախափոսի վերականգնման եղանակ,
  • դիաֆիզային սեգմենտային էնդոպրոթեզ,
  • կոնքազդրային հոդի քացախափոսի վերականգնման սարք,
  • օրթոպեդիկ սարք:

Ամբիոնի աշխատակիցները ՎՕԳԿ-ի աշխատակիցների հետ համատեղ կազմակերպել են Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների IV համագումարը (2006, Ծաղկաձոր), Երևանում միջազգային կոնֆերանսը «Պոլիտրավմայի հիմնախնդիրները և ժամանակակից բուժման մեթոդները» թեմայով (2009), Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների V-րդ համագումարը միջազգային մասնակցությամբ (2010թ.), Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների VI համագումարը (2014թ.):

2016թ.-ին ամբիոնի վարիչ Վ. Այվազյանի հեղինակությամբ տպագրվել է «Посттравматический остеомиелит» թեմայով մենագրությունը:


Համագործակցություն

Ամբիոնի աշխատակիցները հանդիսանում են վնասվածքաբանության և օրթոպեդիայի բնագավառում թեկնածուական և դոկտորական դիսերտացիաների խորհրդատուներ, ղեկավարներ և կատարողներ: Նրանք նաև սերտ համագործակցության մեջ են Ֆրանսիայի, Գերմանիայի, Աստրիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի և ՈՒկրաինայի վնասվածքաբանության և օրթոպեդիայի առաջատար կենտրոնների հետ: Մասնակցել են արտասահմանյան տարբեր երկրներում կազմակերպված համագումարների և կոնֆերանսների աշխատանքներին:


Ամբիոնի աշխատակազմ

Այվազյան Վաչագան Պետրոսի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր
Այվազյան Արմեն Վաչագանի բ.գ.դ., պրոֆեսոր
Դանիելյան Հովսեփ Ավետիքի բ.գ.դ., պրոֆեսոր
Գրիգորյան Հմայակ Սարգսի բ.գ.թ., ասիստենտ
Պողոսյան Կարեն Ջանոյի բ.գ.թ., ասիստենտ
Չոբանյան Արմինե Գրիգորի ավագ լաբորանտ


Հասցե՝ ՀՀ, Երևան, Նորք-Մարաշ, 9-րդ փ., շ. 123
Հեռ.՝ (+37410) 65 40 30
Ֆաքս՝ (+37410) 65 54 30
Կայք` www.scto.am

 

Find us on Facebook