Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Գրիգոր Նազարյանը և Մարկ Սաղաթելյանն ապաքինվում են

Нет перевода

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Իրինա Մալխասյանի տվյալներով պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի և հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակը բարելավվում է։ Նախորդ երկու գիշերները նրանք անց են կացրել հանգիստ։ Շաբաթ առավոտյան ԵՊԲՀ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Չարչյանը վիրահատել է Մարկ Սաղաթելյանին։

Ինչպես տեղեկացրել էինք, նրա մոտ բացի ողերի կոտրվածքներից, առկա էր նաև կոնքոսկրի բարդ կոտրվածք։ Կատարվել է կոնքազդրային հոդի հոդախախտի և քացախափոսի կոտրվածքի բաց ուղղում։ Վիրահատությունն ընթացել է նորմալ և տևել է 45 րոպե։ Մասնագետը համոզված է, որ Մարկ Սաղաթելյանն ապաքինվելուց հետո կկարողանա նորմալ քայլել։

Գրիգոր Նազարյանի վիճակը ևս բարելավվել է, շնչառությունն ընթանում է առանց օժանդակ միջոցների։ Հիշեցնենք, որ նրա մոտ առկա էր նաև կրծքավանդակի և թոքերի սալջարդ։ Առաջիկա օրերին Գրիգոր Նազարյանը և Մարկ Սաղաթելյանը անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայից կտեղափոխվեն հիվանդասենյակ։

 

Science Week 2017

Объявления


Find us on Facebook