Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

1. Դերենիկ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
2012թ. հունիսի 16
Երևան


Պաշտոնական լրահոսից

ՀՀ նախագահը նշանակեց նախարարներին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, այսօր նշանակել է ՀՀ կառավարության անդամներին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Հանրապետության ղեկավարի հրամանագրերով Սերգո Կարապետյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար, Տիգրան Դավթյանը՝ էկոնոմիկայի նախարար, Վաչե Գաբրիելյանը՝ ֆինանսների նախարար, Գագիկ Բեգլարյանը՝ տրանսպորտի և կապի նախարար, Արտեմ Ասատրյանը՝ աշխատանքի և uոցիալական հարցերի նախարար, Դերենիկ Դումանյանը՝ առողջապահության նախարար, Հրայր Թովմասյանը՝ արդարադատության նախարար, Արամ Հարությունյանը՝ բնապահպանության նախարար, Արմեն Մովսիսյանը՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, Արմեն Աշոտյանը՝ կրթության և գիտության նախարար, Հասմիկ Պողոսյանը՝ մշակույթի նախարար, Հրաչյա Ռոստոմյանը՝ սպորտի և երիտաuարդության հարցերի նախարար, Հրանուշ Հակոբյանը՝ սփյուռքի նախարար, Սամվել Թադևոսյանը՝ քաղաքաշինության նախարար, Արմեն Գևորգյանը՝ տարածքային կառավարման նախարար:

Նախագահի մեկ այլ հրամանագրով, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նշանակվել է փոխվարչապետ:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook