Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ուռուցքաբանության ամբիոն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1995թ.):

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար` Հայրապետ Մեսրոպի Գալստյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ:


Պատմություն

Ուռուցքաբանության ամբիոնը հիմնադրվել է 1995թ.-ին, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի կազմում` պրոֆեսոր Հայրապետ Մեսրոպի Գալստյանի ղեկավարությամբ: Այն ժամանակ ամբիոնն ուներ 3 աշխատակից` Հայրապետ Գալստյան, Ռաֆիկ Սարգսյան և Գագիկ Բազիկյան:

2011թ.-ից ամբիոնը գործում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմում։

Ամբիոնի աշխատակիցների կողմից իրականացվում են բարորակ և չարորակ նորագոյացությունների ախտորոշման, զուգակից ու համալիր բուժման եղանակների կատարելագործման աշխատանքներ, ինչպես նաև խորհրդատվություններ ՀՀ բոլոր մարզերում և Արցախում:

Ամբիոնի բազան ՀՀ ԱՆ ուռուցքաբանության ազգային կենտրոնն է: Կենտրոնն ունի նեղ մասնագիտական կլինիկաախտորոշիչ 15 բաժանմունք: Ամբիոնի աշխատակիցներն այդ բաժանմունքների ղեկավարներն են:


Ուսուցում

Ամբիոնն իրականացնում է կլինիկական օրդինատորների հետդիպլոմային երկամյա կրթություն «Ուռուցքաբանություն» մասնագիտությամբ, ինչպես նաև ուռուցքաբանների, վիրաբույժների, ընտանեկան բժիշկների, բուժքույրերի 1-7 շաբաթական թեմատիկ վերապատրաստում:

Ամբիոնում ուսուցումն իրականացվում է 2 տարի տևողությամբ հատուկ մշակված ծրագրով: Ծրագիրը ներառում է տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ուսուցում`

  • դասախոսություններ ուռուցքաբանության բոլոր ոլորտների վերաբերյալ,
  • գործնական և սեմինար դասընթացներ,
  • մասնակցություն հիվանդների գործնական վարմանը կլինիկական օրդինատուրայի ղեկավարի հսկողությամբ,
  • մասնակցություն վիրահատություններին:


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները և հետազոտություններն իրականացվում են ուռուցքաբանության զանազան ուղղություններով: Աշխատանքները տարվում են տարբեր տեղակայումների չարորակ նորագոյացություններով հիվանդների ախտորոշման, բուժման և կանխարգելման արդյունքների բարելավման ուղղությամբ:

Պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի ղեկավարությամբ ամբիոնում պաշտպանվել են դոկտորական 12 և թեկնածուական 42 ատենախոսություններ:

Վերջին 5 տարիների ընթացքում ամբիոնի աշխատակիցների կողմից հանրապետական և միջազգային մասնագիտական ամսագրերում ու գիտական ժողովածուներում տպագրվել են գիտական 100-ից ավելի հոդվածներ ու թեզեր:

Ամբիոնի աշխատակիցները Եվրոպայի և Ասիայի ուռուցքաբանական զանազան գիտական ընկերությունների և կազմակերպությունների, ինչպես նաև մասնագիտական ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամներ են, իսկ ամբիոնի որոշ աշխատակիցներ նաև ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի, Բժշկատեխնոլոգիական ակադեմիայի, Արևմտյան Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ:


Համագործակցություն

Ամբիոնը սերտորեն համագործակցում է միջազգային ուռուցքաբանական գիտագործնական մի շարք կառույցների հետ`

  • ՌԴ` Մոսկվա, Օբնինսկ, Սանկտ-Պետերբուրգ, Պովոլժյե,
  • Ղազախստան,
  • Ուզբեկստան,
  • Վրաստան,
  • Ֆրանսիա` Փարիզ, Լիոն:

Ամբիոնի աշխատակիցները մշտապես զեկուցումներով հանդես են գալիս տարբեր երկրներում կազմակերպվող գիտաժողովներում:


Ամբիոնի աշխատակազմ

Գալստյան Հայրապետ Մեսրոպի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր
Սարգսյան Ռաֆիկ Գուրգենի բ.գ.դ., պրոֆեսոր
Բազիկյան Գագիկ Կարապետի բ.գ.դ., պրոֆեսոր
Հայրապետյան Լիդիա Գեորգիի բ.գ.դ., պրոֆեսոր
Քարամյան Սամվել Կարապետի բ.գ.դ., պրոֆեսոր
Ջիլավյան Գագիկ Արամի բ.գ.դ., պրոֆեսոր
Բախշինյան Էվելինա Ռաֆայելի բ.գ.դ., պրոֆեսոր
Գալստյան Արմինե Հայրապետի բ.գ.թ., դոցենտ
Մինասյանց Անդրեյ Սերգեյի բ.գ.թ., դոցենտ
Խուդավերդյան Նաիրա Վլադիմիրի բ.գ.դ., դոցենտ


Հասցե` Երևան 052, Ֆանարջյան 76, ՀՀ ԱՆ ուռուցքաբանության ազգային կենտրոն, Ուռուցքաբանության ամբիոն
Հեռ.` (+37410) 28 69 62
Էլ. փոստ` armoncology@yahoօ.com

 

Find us on Facebook