Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Բժշկականում 587 տեղի համար պայքարում է 1078 դիմորդ

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2012/2013 ուսումնական տարվա համար ընդունելություն է հայտարարել հետևյալ ֆակուլտետներում`


  • Ընդհանուր բժշկություն
  • Ստոմատոլոգիական
  • Դեղագիտական
  • Ռազմաբժշկական (բուժական գործ)։

Հատկացված 587 տեղի համար, որից 97-ը` անվճար, պայքարում է 1078 դիմորդ։

Ըստ մասնագիտությունների պատկերն այսպիսին է`

բուժական գործ – 723 դիմորդ` 54 անվճար և 270 վճարովի տեղի համար,

ստոմատոլոգիա – 235 դիմորդ` 8 անվճար և 130 վճարովի տեղի համար,

դեղագործություն – 82 դիմորդ` 5 անվճար և 90 վճարովի տեղի համար,

բուժական գործ (ռազմաբժշկություն) – 38 դիմորդ` 30 անվճար տեղի համար։

 

Find us on Facebook