Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

«Ուսանողական գարուն» 2012` նվիրված ՈւԽ 20-ամյակին

Հերթական փառատոնը, որ այս անգամ անցավ «Ուսանողական գարուն The Best» խորագրով, նվիրված էր ԵՊԲՀ-ի Ուսանողական խորհրդարանի 20-ամյակին: Ինչպես խորագիրն էր հուշում, փառատոնի ընթացքում կատարվեցին տարբեր ժամանակների սիրված և լավագույն հումորները:

Այս անգամ ևս ունկնդիրներին գեղեցիկ պահեր պարգևեցին «Մեդունի» էստրադային և պարային համույթների կատարողները։

Միջոցառման ընթացքում պատվոգրեր և հուշանվերներ հանձնվեցին ֆուտբոլի ներբուհական մրցաշարի հաղթող թիմին, շախմատի Լաերտ Ղավալյանի անվան ներֆակուլտետային մրցաշարի հաղթող ուսանողներին և «Medicus Expo» լրատվական և տեղեկատվական միջոցների ցուցահանդեսի հաղթողներին ու մասնակիցներին։

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նշեց, որ բժշկականի ուսանողներն, ինչպես միշտ, շարունակում են հիացնել իրենց կատարողական արվեստով և հումորով։

-Մենք պետք է միայն խթանենք ու աջակցենք նման միջոցառումների կազմակերմանը,-ասաց ռեկտորը։

Իսկ ուսանողներն իրենց երախտագիտությունն էին հայտնում Հայաստանի երիտասարդական հիմնադրամին և ԵՊԲՀ-ի ռեկտոր Դերենիկ Դումանյանին` «Ուսանողական գարուն The Best»-ը կազմակերպելուն աջակցելու համար։

Պատկերասրահ

 

Find us on Facebook