Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Քույրական գործի կազմակերպման ամբիոն

Հիմնադրվել է 2011թ.-ին (2000թ.):

Ամբիոնի վարիչ` Ալինա Մաքսիմի Քուշկյան, բժշկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԱՆ Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի տնօրեն


Պատմություն

Քույրական գործի կազմակերպման ամբիոնը հիմնադրվել է 2000թ.-ին, ՀՀ ԱՆ ազգային առողջապահության ինստիտուտում` Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի (ներկայումս` ՀՀ ԱՆ Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ) բազայի վրա, քոլեջի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Ալինա Մաքսիմի Քուշկյանի նախաձեռնությամբ: Վարիչը եղել է Ալինա Մաքսիմի Քուշկյանը, ով ղեկավարում է ամբիոնն առ այսօր:

Ամբիոնի դասախոսական կազմում ընդգրկվել են քոլեջի «Քույրական գործ» բաժինն ավարտած (4 տարի) բուժքույր-դասախոսներ, բարձրակարգ մասնագետներ, ովքեր վերապատրաստվել են ԱՄՆ-ում և Շվեդիայում:

Ամբիոնի գործունեության շուրջ 12 տարիների ընթացքում դասընթացների շրջանակներում վերապատրաստվել է ավելի քան 824 տարբեր մասնագետ` բուժքույրեր, մանկաբարձներ, կրտսեր բուժաշխատողներ, ավագ բուժքույրեր և այլն ինչպես Երևանից, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերից:

2011թ.-ից ամբիոնը գործում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:


Ուսուցում

Ամբիոնում ուսուցումը կազմակերպվում է մանկաբարձների, կանանց կոնսուլտացիայի մանկաբարձուհիների և քույրերի, բոլոր պրոֆիլների` նախադպրոցական հիմնարկների, գլխավոր և ավագ, մանկական պոլիկլինիկաների և ընտանեկան, հանրային և հատուկ ուսումնադաստիարակչական դպրոցների, կոսմետոլոգիայի կաբինետի, ինտենսիվ թերապիայի բաժանմունքում աշխատող բուժքույրերի համար:

Ուսուցումն անցկացվում է դասախոսությունների, գործնական պարապմունքների տեսքով ինչպես Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի նախակլինիկական կաբինետներում, այնպես էլ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բոլոր բաժանմունքներում:

Ուսուցման ընթացքում վերապատրաստվողները տեսական և գործնական պարապմունքների միջոցով կատարելագործում են իրենց հմտությունները:

Վերապատրաստման դասընթացների տևողությունը 2, 3 և 5 շաբաթ է:

Անցկացվում են հետևյալ դասընթացները`

  • «Բուժքույրական գործի կազմակերպում և իրականացում նախադպրոցական հաստատություններում» (5 շաբաթ),
  • «Հիվանդի ֆիզիկական վիճակի քննություն և գնահատում» (5 շաբաթ),
  • «Մենեջմենթը քույրական գործում» (5 շաբաթ),
  • «Առողջ երեխաների սկրինինգ» (5 շաբաթ),
  • «Երեխաների և դեռահասների առողջության պահպանում» (5 շաբաթ),
  • «Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարում» (2 շաբաթ),
  • «Շնչառական թերապիա» (2 շաբաթ),
  • «Բուժական և դեկորատիվ կոսմետոլոգիա» (3 շաբաթ),
  • «Ընտանիքի պլանավորում» (3 շաբաթ),
  • «Շնչառական թերապիայի կազմակերպումը ինտենսիվ թերապիայի բաժանմուն­քում» (2 շաբաթ):


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի կողմից իրականացվող աշխատանքներն ընդգրկում են անհետաձգելի բուժօգնության տարբեր ոլորտներ, քույրական գործի կազմակերպմանն ու զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրեր:

Ամբիոնի աշխատակիցների աշխատանքները ներկայացվել են հայրենական ու միջազգային գիտաժողովներում և հրատարակվել տարբեր հանդեսներում:


Համագործակցություն

Ամբիոնը համագործակցում է`

  • American International Health Alliance (AIHA),
  • UCLA Medical Center Los Angeles – CA (USA),
  • Շվեդիայի Յոն-Շոփինգի համալսարանի բժշկական գիտությունների քոլեջի,
  • World Health Organization (WHO) և այլ կազմակերպությունների հետ:


Ամբիոնի աշխատակազմը

Քուշկյան Ալինա Մաքսիմի ամբիոնի վարիչ, բ.գ.դ.
Սարգսյան Կարինե Արտաշեսի ասիստենտ
Քոչարյան Հասմիկ Հակոբի ասիստենտ
Մանթաշովա Վառվառա Արմենակի ասիստենտ
Տերտերյան Լիանա Հրայրի լաբորանտ
Գաբրիելյան Ռուզաննա Ռազմիկի լաբորանտ
Խաչատրյան Նելլի Վլադիմիրի լաբորանտ
Մուրադյան Լիլիա Երջանիկի լաբորանտ


Հասցե` ՀՀ, Երևան, 0087, Տիտոգրադյան 133, ՀՀ ԱՆ Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ, Քույրական գործի կազմակերպման ամբիոն
Հեռ.` (+37410) 47 07 70
Ֆաքս` (+37410) 45 56 68
Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը , Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook