Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բժշկական համալսարանի ուսանողները մայիսյան տոները նշեցին արշավով

ԵՊԲՀ ուսանողները մայիսյան հաղթանակները տոնեցին ճանաչողական արշավով.

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանը մայիսի 26-28-ը նախաձեռնել էին արշավ՝ Երևան-Թեղենիս լեռ-Մայմեխսար-Մարմարիկ գետ-Վանաձոր-Երևան երթուղով: Արշավը նվիրված էր Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնին և մայիսյան հերոսամարտերին: Արշավին մասնակցում էին ԵՊԲՀ շուրջ 20 ուսանողներ, նաև՝ բուհի լեռնագնացների ակումբի անդամներ:
ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը, անդրադառնալով արշավի երթուղու ընտրությանը, նշեց. «Այն գագաթները, որոնք արշավի ընթացքում հաղթահարեցին ուսանողները, պատահական չէին ընտրված։ Հայ-թուրքական պատերազմի ընթացքում այդ վայրերում լուրջ մարտեր են ընթացել: Ուստի ուսանողները յուրաքանչյուր գագաթում անցկացրեցին մեկ գիշեր, այնուհետև այցելեցին Վանաձոր և վերադարձան Երևան»:
Կ. Ակոպյանը տեղեկացրեց, որ ԵՊԲՀ լեռնագնացների ակումբն ավանդույթի համաձայն սեպտեմբերի 21-ին էլ բարձրանում է Արագածի գագաթը: Անդրադառնալով արշավի նպատակին՝ ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահը նշեց. «Այսպիսի միջոցառումների նպատակն է երիտասարդների շրջանում սեր ներարկել պետական տոների հանդեպ՝ վերարժևորելով պատմական իրադարձությունները, որպեսզի յուրաքանչյուր հայ երիտասարդ գիտակցի, որ հաղթանակներն իրականում դժվարին ուղով են ձեռք բերվել»:
Մարտին Մարտիրոսյանի գլխավորությամբ կազմակերպված արշավի ընթացքում երիտասարդներին տրվեց տեղեկություն նշված վայրերի մասին, ներկայացվեցին բնակավայրերից յուրաքանչյուրի աշխարհագրական առանձնահատկությունները և պատմական հուշարձանները:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

HayNews.am 29 Մայիսի 2012 - 11:50

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook