Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոն


Հիմնադրվել է 2011թ.-ին (1998թ.):

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ Արմեն Ռաֆայելի Մելիքյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ


Պատմություն

Էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոնը հիմնադրվել է 1998թ.-ին ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի կազմում` «Մալաթիա» բժշկական կենտրոնի լապարասկոպիկ վիրաբուժական բաժանմունքի բազայի վրա: Ամբիոնի վարիչ է ընտրվել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ռաֆայելի Մելիքյանը, ով ղեկավարում է ամբիոնն առ այսօր:

Ամբիոնում կազմակերպվել է լապարասկոպիկ վիրաբուժության և ընդհանուր էնդոսկոպիայի հետդիպլոմային ուսուցում, ինչպես նաև ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների պատրաստում:

2011թ.-ին ամբիոնին միացվեց նաև էնդոկրին վիրաբուժության հետդիպլոմային ուսուցման կուրսը:

Վերջին հինգ տարիների ընթացքում ամբիոնում ուսումնամեթոդական գործունեության բարելավման ուղղությամբ կատարվել են հետևյալ աշխատանքները`

  • գրադարանը համալրվել է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ժամանակակից գրականությամբ,
  • ձեռք է բերվել LapSim սարքավորումը, որը նախատեսված է լապարասկոպիկ վիրահատությունների մեջ հմտանալու համար և մեծապես նպաստում է էնդոսկոպիկ վիրաբուժության ուսուցման գործում գործնական ունակությունների զարգացմանը:

Ամբիոնի կլինիկական բազաներն են`

  • «Ռաֆայել» բժշկական կենտրոնը,
  • «Մալաթիա» բժշկական կենտրոնը,
  • «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն:


Ուսուցում

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է օրդինատուրայով և ասպիրանտուրայով` 3 տարի տևողությամբ: Իրականացվում է վերապատրաստում և մասնագիտացում ընդհանուր և լապարասկոպիկ, էնդոկրին վիրաբուժություն մասնագիտություններով, ինչպես նաև կարճաժամկետ (2 շաբաթ) և երկարաժամկետ (7 շաբաթ) վերապատրաստում, մասնագիտացում (4 ամիս) լապարասկոպիկ վիրաբուժություն, էնդոսկոպիա, էնդոկրին վիրաբուժություն մասնագիտություններով:

Ուսումնառության ընթացքը ներառում է գործնական պարապմունքներ, դասախոսություններ և հերթապահություններ: Գործնական պարապմունքներն անցկացվում են վիրահատարանում, վիրակապարանում, հիվանդասենյակում և ախտորոշիչ բաժանմունքում, իրականացվում են LapSim սարքավորման վրա:


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներ են տարվում հետևյալ ուղղություններով`

  • վիրաբուժական հիվանդությունների բուժիչ և ախտորոշիչ լապարոսկոպիա,
  • սուր պանկրեատիտների բուժումը լապարասկոպիկ եղանակով,
  • սիմուլտան վիրահատությունների կատարումը լապարասկոպիկ եղանակով,
  • լեղածորանների վիրաբուժություն:

Ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքներն են`

  • «Որովայնի խոռոչի սուր վիրաբուժական հիվանդությունների լապարասկոպիկ բուժումը»,
  • «Սիմուլտան վիրահատությունների կատարման հնարավորությունը լապարասկոպիկ վիրաբուժությունում»,
  • «Կպումային պրոցեսների առկայության պայմաններում լապարասկոպիկ վիրահատությունների կատարման տեխնիկան և հնարավորությունները»:


Համագործակցություն

Մեծ Բրիտանիայի, ՌԴ-ի վիրաբուժական կլինիկաների հետ հաստատված սերտ կապերի շնորհիվ ամբիոնը մեծ վերելք է ապրում լապարասկոպիկ վիրաբուժության ոլորտում:


Ամբիոնի աշխատակազմը

Մելիքյան Արմեն Ռաֆայելի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր
Ոսկանյան Արայիկ Անդրանիկի ուսմասվար, բ.գ.թ., դոցենտ
Բոռոզան Վարդան Ռաֆաիլի բ.գ.թ., դոցենտ
Դալլաքյան Կորյուն Հրանտի բ.գ.թ., դոցենտ
Թորոսյան Արայիկ Արմենակի ասիստենտ


Հասցե` ՀՀ, Երևան, Մաշտոցի 2/3, «Ռաֆայել» բժշկական կենտրոն, Էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոն
Հեռ.` (+37410) 50 00 67
Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook