Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ռադիոլոգիայի կենտրոն

Հիմնադրվել է 2010թ.-ին։

Կենտրոնի ղեկավար` Կարինե Ռաֆայելի Գյոզալյան:


Ռադիոլոգիայի կենտրոնը Երևանի պետական բժշկական համալսարանի ճառագայթային ախտորոշման ամբիոնի ուսումնական բազան է:


Պատմություն

Կենտրոնի հիմնադրմանը մեծ աջակցություն է ցուցաբերել Հայ բարեգործական ընդհանուր միությունը` ի դեմս նախագահ Պերճ Սեդրակյանի և, իհարկե, մեծ բարերարներ` Նազար և Արտեմիս Նազարեանների, ովքեր այդ նպատակի համար մեծ նվիրատվություն են կատարել: Ի պատիվ նրանց որդի, ամերիկահայ ճանաչված ռադիոլոգ Լևոն Նազարեանի` կենտրոնն անվանակոչվել է «Լևոն և Քլոտիա Նազարեանների» անվան:

Տարածաշրջանային կարևորությամբ այս կենտրոնը համալրված է գերժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել մանրակրկիտ բժշկական հետազոտություններ և ապահովել ճշգրիտ ախտորոշում:

Համագործակցության շրջանակներում 2015թ.-ի սեպտեմբերի 23-ին, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի «Լևոն և Քլոտիա Նազարեան» ռադիոլոգիայի կենտրոնում բացվեց մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) բաժանմունք, որտեղ տեղադրվեց General Electric ընկերության նորագույն գերհզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը:

1.5 տեսլա հզորությամբ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի միջոցով հնարավոր կլինի կատարել հետազոտություններ, որոնք նախկինում հասանելի չէին մեր երկրում: Այն Հայաստանում միակ ՄՌՏ-ն է, որը հնարավորություն է տալիս հետազոտել սրտամկանը: Տոմոգրաֆը կարող է օգտագործվել կաթվածների, ինչպես նաև ներքին օրգանների մի շարք հիվանդությունների ախտորոշման և կանխարգելման նպատակով: Նոր տոմոգրաֆի շնորհիվ հնարավոր է ավելի վաղ փուլերում հայտնաբերել էնդովասկուլյար հիվանդությունները:

Սա նաև մեծ հնարավորություն կընձեռի ուսանողներին, քանի որ նրանք կկարողանան անմիջական կապ հաստատել Ջեֆֆերսոնի համալսարանի հետ, ինչի շնորհիվ այնտեղի մասնագետները կվերահսկեն ուսանողների աշխատանքները և սարքավորման շահագործման հմտությունները:

Կենտրոնում աշխատող փորձառու մասնագետները վերապատրաստվել են ԱՄՆ-ի, Եվրոպայի, ՌԴ-ի առաջատար կլինիկաներում`

  • Emory Medical University, Department of Radiology, Atlanta, GA, USA,
  • Central Georgia Hospital, Radiology Associates of Macon, Macon, GA, USA,
  • Allgemeines Krakenhous der Stadt Wien (AKH), Vienna General Hospital of Radiology, University of Vienna, Department of Radiology, Vienna, Austria,
  • LKH—Univ. Klinikum Graz, Medical University of Graz, Medical University of Graz, Department of Radiology, Graz, Austria,
  • Salzburg medical seminars of the Open Medical Institute (A program of the American Austrican foundation-AAF),
  • Российский научно-исследовательский институт онкологии им. О.Блохина, Москва,
  • The Department of Vascular and endovascular Surgury at the General Hospital of Salzburg,
  • HELIOS Klinikum Berlin-Buch,
  • Новосибирский городской перинатальный центр,
  • Новосибирский научно-исследовательский институт патологии кровообращения им. академика Е.М. Мешалкина,
  • Новосибирский областной онкологический центр, Новосибирская государственная областная клиническая больница,
  • Ставропольский институт повышения квалификации «Ультразвуковая диагностика»:


Կլինիկական մասնագիտացում

Կենտրոնում գործում են հետևյալ ծառայությունները`


Համագործակցություն

Կենտրոնը սերտորեն համագործակցում է միջազգային լավագույն ռադիոլոգիական կենտրոնների և բժշկական համալսարանների հետ:

Կազմակերպվում են համացանցային խորհրդակցություններ (կոնսիլիումներ) միջազգային ճանաչում ունեցող գործընկերների հետ: Առցանց փոխանակվում են հետազոտության տվյալները:

Կենտրոնի հիմնադրմանը մեծ աջակցություն է ցուցաբերել Հայ բարեգործական ընդհանուր միությունը` ի դեմս Նազար և Արտեմիս Նազարեանների, ովքեր այդ նպատակի համար 1,7 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն են կատարել: Ի պատիվ նրանց որդի, ամերիկահայ ճանաչված ռադիոլոգ Լևոն Նազարեանի` կենտրոնն անվանակոչվել է «Լևոն և Քլոտիա Նազարեանների» անվան:

Կենտրոնի` 2010թ.-ի մարտի 31-ին կայացած հանդիսավոր բացմանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կառավարության անդամներ, ինչպես նաև ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը` տիկնոջ հետ, ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանը` տիկնոջ հետ:

Կենտրոնը հագեցած է բժշկական տեխնիկայի առաջարատարներ գերմանական Siemems և շվեյցարական Schiller ֆիրմաների կողմից արտադրված ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են ընձեռում իրականացնել բժշկական մանրակրկիտ հետազոտություններ և ապահովել ճշգրիտ ախտորոշում:

Կենտրոնում աշխատող փորձառու մասնագետները վերապատրաստվել են ԱՄՆ-ի, Եվրոպայի, ՌԴ-ի առաջատար կլինիկաներում`

  • Emory Medical University, Department of Radiology, Atlanta, GA, USA,
  • Central Georgia Hospital, Radiology Associates of Macon, Macon, GA, USA,
  • Allgemeines Krakenhous der Stadt Wien (AKH), Vienna General Hospital of Radiology, University of Vienna, Department of Radiology, Vienna, Austria,
  • LKH—Univ. Klinikum Graz, Medical University of Graz, Medical University of Graz, Department of Radiology, Graz, Austria,
  • Salzburg medical seminars of the Open Medical Institute (A program of the American Austrican foundation-AAF),
  • Российский научно-исследовательский институт онкологии им. О.Блохина, Москва,
  • The Department of Vascular and endovascular Surgury at the General Hospital of Salzburg,
  • HELIOS Klinikum Berlin-Buch,
  • Новосибирский городской перинатальный центр,
  • Новосибирский научно-исследовательский институт патологии кровообращения им. академика Е.М. Мешалкина,
  • Новосибирский областной онкологический центр, Новосибирская государственная областная клиническая больница,
  • Ставропольский институт повышения квалификации «Ультразвуковая диагностика».


Կենտրոնի աշխատակազմ

Գոզալյան Կարինե Ռաֆայելի կենտրոնի ղեկավար
Գրիգորյան Բելլա Էդուարդի էլեկտրանեյրոմիոգրաֆիայի բժիշկ, բ.գ.թ.
Դավթյան Նորա Շմավոնի բժիշկ-ռենտգենաբան
Ղասաբյան Գոհար Պետրոսի բժիշկ-ռենտգենաբան
Գալստյան Գայանե Արմենակի բժիշկ-ռենտգենաբան
Աղաբաբյան Արմելա Արարատի էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի բժիշկ
Մուսաելյան Լուսինե Ռեմիկի էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի բժիշկ
Թորգոմյան Ադրինա Լևոնի դուպլեքս հետազոտման բժիշկ
Հարությունյան Անահիտ Վանիկի էլեկտրասրտագրության բժիշկ
Ալոյան Մարինե Ստյոպայի միջուկամագնիսառեզ. հետազոտ. բժիշկ
Զաքարյան Հայկանուշ Աշոտի միջուկամագնիսառեզ. հետազոտ. բժիշկ
Առաքելյան Իրենա Ռաֆայելի միջուկամագնիսառեզ. հետազոտ. բժիշկ
Հարությունյան Գրիգորի Արմենի համակարգչային շերտագր. բժիշկ, բ.գ.թ.
Առաքելյան Լևոն Ալֆրեդի էնդոսկոպիայի բժիշկ, բ.գ.թ.
Ֆրանգուլյան Աննա Հակոբի համակարգչային շերտագր. բժիշկ
Խաչատրյան Աշոտ Թորգոմի էնդոսկոպիայի բժիշկ
Մարտիրոսյան Ատոմ Արշակի համակարգչային շերտագր. բժիշկ, բ.գ.թ.
Տարակջյան Արման Կարկուրի էնդոսկոպիայի բժիշկ
Էլչակյան Անահիտ Մանվելի սոնոգրաֆիայի բժիշկ
Մովսիսյան Մարինա Ալբերտի սոնոգրաֆիայի բժիշկ
Մինասյան Արմինե Իլիչի սոնոգրաֆիայի բժիշկ
Սիսակյան Վահագն Գեղամի սոնոգրաֆիայի բժիշկ
Գրիգորյան Ասպրամ Վովիկի սոնոգրաֆիայի բժիշկ
Վարդանյան Հասմիկ Հրաչիկի սոնոգրաֆիայի բժիշկ
Ավետիսյան Արտեմ Ֆիրդուսի սոնոգրաֆիայի բժիշկ
Յաղուբյան Վանդա Ռագոյի սոնոգրաֆիայի բժիշկ
Ամոյան Նոնա Տիտալի սոնոգրաֆիայի բժիշկ


Հասցե՝ ՀՀ, Երևան, Աբովյան 60, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Ռադիոլոգիայի կենտրոն
Հեռ.՝ (+37410) 56 01 00
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook