Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ընտանեկան և վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոն


Հիմնադրվել է 2012թ.-ին (2002թ.):
Ամբիոնի վարիչ՝ Կարեն Վլադիմիրի Լալայան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


Պատմություն

Ընտանեկան և վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնը հիմնադրվել է 2002թ.-ին` ակադեմիկոս Ս.Ք. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում: Ամբիոնի վարիչ է ընտրվել պրոֆեսոր Կարեն Լալայանը, ով մեծ ներդրում ունի երիտասարդ կադրերի, բժիշկ-ստոմատոլոգների պատրաստման գործում:

Այն ժամանակ ԱԱԻ-ի տնօրեն Դերենիկ Դումանյանի նախաձեռնությամբ ստեղծվեցին 15 բազկաթոռ ունեցող ստոմատոլոգիական կլինիկա, ատամնատեխնիկական լաբորատորիա, ռենտգենոլոգիական կաբինետ և ֆանտոմ լսարաններ: Ամբիոնում նաև երեխաների համար ստեղծվեց պրոֆիլակտիկայի և դիմածնոտային շրջանի դեֆորմացիաների վաղ հայտնաբերման և բուժման շարժական կաբինետ:

2012 թ.-ին ամբիոնը համալրեց ԵՊԲՀ-ի հետդիպլոմային կրթության ֆակուլտետի կազմը:

Ամբիոնի կլինիկական բազաներն են հետևյալ ստոմատոլոգիական կլինիկաները.

  • ԱԱԻ ընանեկան ստոմատոլոգիայի կլինիկա
  • «Ավանտա»,
  • «Արեգակ»,
  • «ՖԵԴԱ»,
  • «Կամար»:


Ուսուցում

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում իրականացվում է կլինիկական օրդինատուրայի և մասնագիտացման ձևով.

  • ընտանեկան ստոմատոլոգիա (1,5 տարի տևողությամբ),
  • վիրաբուժական ստոմատոլոգիա (3 տարի տևողությամբ),
  • ատամնային իմպլանտացիա (6 ամիս տևողությամբ):
Իրականացվում է բժիշկների` ընտանեկան ստոմատոլոգների, մանկական ստոմատոլոգների և վիրաբույժ-ստոմատոլոգների, ինչպես նաև միջին բուժանձնակազմի` բոլոր պրոֆիլի ստոմատոլոգիական կաբինետների բուժքույրերի վերապատրաստում (7 շաբաթ, 2 շաբաթ, 1 շաբաթ, 5 շաբաթ տևողությամբ):

Ծրագրով նախատեսված նյութը մատուցվում է դասախոսությունների, սեմինար և գործնական պարապմունքների տեսքով: Դասախոսությունները, սեմինար պարապմունքներն ավելի հետաքրքիր և ընկալելի դարձնելու նպատակով ամբիոնում օգտագործվում են տեխնիկական ժամանակակից միջոցներ` տեսապրոյեկտոր, սլայդասկոպ:

Հետդիպլոմային ուսուցման ընթացքում կլինիկական օրդինատորները մասնակցում են ամբիոնի կազմակերպած գիտական և կլինիկական համաժողովներին: Ամբիոնի կլինիկական բազաներում կլինիկական օրդինատորները՝ ղեկավարի անմիջական հսկողությամբ զբաղվում են կանխարգելիչ և բուժական աշխատանքներով, ինչի շնորհիվ ձեռք են բերում գործնական հմտություններ:


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի գիտական գործունեության հիմնական ուղղություններն են`

  • դիմածնոտային շրջանի բորբոքային հիվանդությունների պրոֆիլակտիկա և բուժում,
  • պարոդոնտի և պրոթեզային օթյակի հիվանդությունների ֆունկցիոնալ դիագնոստիկա և բուժում,
  • ալվեոլյար ելունի ռեկոնստրուկտիվ վիրահատություններ,
  • օստեոպենիայի և օստեոպորոզի համակցմամբ վերին և ստորին ծնոտի ոսկրային հիվանդությունների բուժում,
  • մասնակի և լրիվ անատամության բուժում ատամնային իմպլանտների միջոցով:

Պրոֆեսոր Կարեն Լալայանի ղեկավարությամբ ամբիոնում պաշտպանվել է թեկնածուական 17 և դոկտորական 2 ատենախոսություն, պաշտպանության է պատրաստվում դոկտորական ևս 2 թեզ:

Ամբիոնի աշխատակիցները գիտական հոդվածներ են տպագրում մասնագիտական ամսագրերում, հանդիսանում են ավելի քան 30 պատենտների հեղինակներ և համահեղինակներ: Նրանց կողմից հրատարակվել է ուսումնական 35-ից ավելի ձեռնարկ և գիտական 300-ից ավելի հոդված:


Համագործակցություն

Ամբիոնի աշխատակիցներն ակտիվորեն մասնակցում են ՀՀ մարզերի բժիշկ-ստոմատոլոգների վերապատրաստման ցիկլերին և գիտագործնական համաժողովներին:


Ամբիոնի աշխատակազմը

Լալայան Կարեն Վլադիմիրի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր
Թունյան Միքայել Յուրայի բ.գ.դ., պրոֆեսոր
Մուրադյան Լուսինե Կարապետի բ.գ.թ., դոցենտ
Գրիգորյան Կարեն Լևոնի բ.գ.թ., դոցենտ
Լալայան Բագրատ Կարենի բ.գ.թ., դոցենտ
Տեր-Գրիգորյան Դիաննա Արայի բ.գ.թ., դոցենտ
Մկրտչյան Անահիտ Ալբերտի դասախոս
Ռաթևոսյան Մերի Կառլենի դասախոս
Պողոսյան Աշոտ Սերգեյի դասախոս
Դանիելյան Մարինե Լևոնի դասախոս
Մաթևոսյան Դավիթ Վաչագանի դասախոս
Խաչատուրյան Գագիկ Վիլիամի դասախոս
Հակոբյան Տիգրան Երջանիկի ասիստենտ
Հակոբյան Դավիթ Արեգի ասիստենտ

Հասցե` ՀՀ, Երևան, 0025, Կորյունի 2, ԵՊԲՀ, Ընտանեկան և վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոն

 

Find us on Facebook