Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոն

Հիմնադրվել է 1997 թ.-ին։

Ամբիոնի վարիչ` Խաչիկ Մարտինի Խաչիկյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։


Պատմություն

Ամբիոնը հիմնադրվել է 1997թ.-ին, ակադեմիկոս Ս.Ք. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի թերապևտիկ ֆակուլտետի կազմում, պրոֆեսոր Խաչիկ Մարտինի Խաչիկյանի կողմից:

2011թ.-ից ամբիոնը սկսել է գործել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի կազմում:

Ամբիոնի գործունեության ընթացքում մասնագիտացել է մոտ 300 կլինիկական օրդինատոր, ովքեր լրացրել են մաշկավեներաբանների և բժիշկ-կոսմետոլոգների շարքերը ՀՀ-ում։ Նրանք ցուցաբերում են որակավորված մաշկավեներաբանական և կոսմետոլոգիական բուժօգնություն։

Վերապատրաստվել են հարյուրավոր բժիշկ-մաշկավեներաբաններ, ընտանեկան բժիշկներ, ռազմական բժիշկներ, ստոմատոլոգներ, լաբորատոր բժիշկներ, բուժքույրեր և այլն:

Ամբիոնի կլինիկական բազաներն են՝

  • Մաշկաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ-ը,
  • ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրը,
  • «Հելիոս» բժշկական կենտրոնը։


Ուսուցում

Ամբիոնն իրականացնում է մասնագիտացում «Դերմատովեներոլոգիա» մասնագիտությամբ և լրացուցիչ մասնագիտացում` «Բժշկական կոսմետոլոգիա» և «Մանկական մաշկաբանություն» մասնագիտություններով:

Կլինիկական օրդինատուրայում ուսուցումը տևում է 2 տարի: Այն ընթանում է դասախոսությունների, սեմինարների, գործնական պարապմունքների, ստացիոնար և ամբուլատոր հիվանդների վարման, կլինիկական խորհրդաժողովներին մասնակցության, այլ մասնագիտությունների միջմասնագիտական հետաքրքրության համապատասխան բաժինների հետ ծանոթացման և ուսումնառուների ինքնուրույն աշխատանքների ձևով:

Ասպիրանտուրայի տևողությունը 3 տարի է:

Ամբիոնում իրականացվում է թեմատիկ կատարելագործում` 3 և սերտիֆիկացիոն կատարելագործում` 7 շաբաթ տևողությամբ` դերմատովեներոլոգիայի և դերմատոկոսմետոլոգիայի արդիական թեմաների վերաբերյալ:

Պարապմունքների ընթացքում կիրառվում են իրազննական տարաբնույթ նյութեր, վերլուծության ենթարկվում ֆոտոխնդիրներ, ցուցադրվում տեսաֆիլմեր։ Ուսումնառուները մասնակցում են ՌԴ տելեդերմատոլոգիայի ընկերակցության կողմից կազմակերպվող հեռուստակամուրջներին և հեռարձակվող դասախոսություններին:

Յուրաքանչյուր թեմա ավարտվում է հարցումով և ֆոտոխնդրի բանավոր ու գրավոր վերլուծությամբ:

Ամբիոնի կողմից ստեղծվել է անհրաժեշտ ուսումնական և մեթոդական գրականություն, առկա է պատկառելի գրադարան, հրատարակվել են բազմաթիվ ձեռնարկներ և մենագրություններ, այդ թվում`

  • Խ.Մ. Խաչիկյան՝ «Միզասեռական խլամիդիոզ. պատճառագիտությունը, ախտածագումը, կլինիկան, ախտորոշումը և բուժումը», Երևան 2001թ., 2002թ.,
  • Խ.Մ. Խաչիկյան՝ «Միկոպլազմային և խլամիդային միզասեռական վարակներ. պատճառագիտությունը, ախտածագումը, կլինիկան, ախտորոշումը և բուժման ընդհանուր սկզբունքները», Երևան 2005թ.,
  • Խ.Մ. Խաչիկյան՝ «Ժամանակակից վեներոլոգիա», 2-րդ հատոր, Երևան, 2010թ.,
  • Խ.Մ. Խաչիկյան՝ «Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ, XII գլուխ, մաշկի և ենթամաշկային հյուսվածքի հիվանդություններ (L00 - L99)», Երևան, 2013թ.,
  • Խ.Մ. Խաչիկյան՝ «Дифференциальная диагностика приобретенных буллезных дерматозов». Ереван, 2014 (на русск. яз.),
  • Խ.Մ. Խաչիկյան՝ «Իմունամաշկաբանություն» Երևան, 2015թ. և այլն:


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի գիտական աշխատանքների գերակա ուղղություներն են`

  • ալերգոդերմատոզների, նեյրոդրեմատոզների, պսիխոդերմատոզների, կորյակային հիվանդության, ակնեանման մաշկախտերի, պսորիազի, մի շարք այլ ռեֆրակտեր դերմատոզների պատճառագիտության, ախտածագման, կլինիկական առանձնահատկությունների ուսումնասիրությունը, ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մշակումը,
  • դասական սեռավարակների (մասնավորապես՝ շճակայուն և շճասևեռված սիֆիլիսի) և նոր սերնդի սեռավարակների ախտորոշման ժամանակակից մեթոդների և բուժման հիմնախնդիրների ուսումնասիրությունը։

Գիտական գործունեության արդյունքները հանրապետական և արտասահմանյան մասնագիտական մամուլում ձևակերպվում և հրատարակվում են թեզերի, հոդվածների, մենագրությունների, ուսումնամեթոդական ձեռնարկների և ուսումնական ձեռնարկների տեսքով։


Համագործակցություն

Ամբիոնը համագործակցում է արտասահմանյան մի շարք ուսումնական-բժշկագիտական հաստատությունների հետ`

  • ГНЦ Дерматовенерологии и косметологии. г. (Москва),
  • Российский национальный исследовательский медицинский университет имени Н. И. Пирогова. Лечебный факультет, кафедра дерматовенерологии. (Москва),
  • Московская медицинская академия имени И.М.Сеченова. Факультет ПВОВ, кафедра кожных и венерических болезней,
  • Московский государственный медико-стоматологический университет (факультет последипломного образования, кафедра кожных и венерических болезней),
  • Иркутский государственный медицинский университет (кафедра дерматовенерологии с курсом м едицинской косметологии),
  • Витебский государственный медицинский университет (кафедра дерматовенерологии),
  • Санкт-Петербургский ГМУ им. Акад. И.П. Павлова (кафедра дерматовенерологии с клиникой),
  • Северо-Западный государственный медицинский университет им. И. И. Мечникова (терапевтический факультет, кафедра дерматовенерологии),
  • Военно-медицинская академия имени С. М. Кирова (факультет послевузовского профессионального и дополнительного образования, кафедра и клиника кожных и венерических болезней),
  • НИИ дерматологии и венерологии (г. Тбилиси),
  • University of Washington, Seattle, USA (Department of Medicine, Division of Allergy & Infectious Disease),
  • Centers for Disease Control and Prevention, Atlanta, Georgia, USA (Division of STD/HIV Prevention, Centers for Disease Control and Prevention),
  • Uppsala University, Centre for STD Research, Uppsala, Sweden (Centre for STD Research)։


Ամբիոնի աշխատակազմ

Խաչիկյան Խաչիկ Մարտինի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր
Գրիգորյան Հակոբ Գրիգորի բ.գ.թ., դոցենտ
Փորսուղյան Գուրգեն Գևորգի դասախոս
Մխոյան Ռուզաննա Սպարտակի դասախոս
Բեզիրգանյան Վահան Միքայելի դասախոս
Դադիկյան Արմինե Սամվելի դասախոս
Կարապետյան Շուշանիկ Վարդանի ասիստենտ
Ազարյան Հելեն Ղազարի ասիստենտ


Հասցե՝ ՀՀ, Երևան, 0025, Կորյունի 2, ԵՊԲՀ, Մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոն
Հեռ.` (+37410) 58 25 32
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը , Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook