Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Թերապևտիկ նեղ մասնագիտությունների ամբիոն

Հիմնադրվել է 1958թ.-ին:

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ Լյուդվիգ Օնիկի Նանիջանյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


Պատմություն

Թերապևտիկ նեղ մասնագիտությունների ամբիոնը հիմնադրվել է Բժիշկների կատարելագործման ինստիտուտում, 8-րդ հիվանդանոցի բազայի վրա: Ամբիոնի առաջին վարիչը եղել է գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալմա Ալեքսանդրի Քաթանյանը, ով ղեկավարել է ամբիոնը մինչև 1971թ.-ը: Այդ տարիներին ամբիոնի գիտական ուղղվածությունը եղել է սրտաբանության ժամանակակից հիմունքները:

1971-1975թթ.-ին ամբիոնը ղեկավարել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Արտաշեսի Մելիք-Ադամյանը:

1975-2002թթ.-ին ամբիոնը ղեկավարել է ՀՀ ԱՆ գլխավոր թերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Գրիգորի Բաղդասարյանը: Այդ տարիներին ամբիոնի գիտական ուղղվածությունը եղել է գաստրոէնթերոլոգիան` աղեստամոքստային համակարգի հիվանդությունների, հատկապես` խոցային հիվանդության և քրոնիկ պանկրեատիտների կանխարգելումը, վաղ ախտորոշումը, ժամանակակից բուժումը:

1978թ.-ից ամբիոնը սկսել է գործել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում (Շտապ օգնության հիվանդանոցում):

2002թ.-ից ամբիոնը ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդվիգ Օնիկի Նանիջանյանը, ում ղեկավարությամբ իրականացվում է ամբիոնի ներկայիս գիտական թեման` «Թոքային սրտի ախտորոշման մոդելավորումը»: Այս թեմայով տպագրվել են բազմաթիվ գիտական աշխատանքներ և հոդվածներ:


Ուսուցում

Ամբիոնը համարվում է գիտակլինիկական մանկավարժական առաջատար բազա` հետդիպլոմային մասնագիտացման և թերապևտիկ մասնագիտությամբ բժիշկների ու բուժքույրերի կատարելագործման համար:

Ամբիոնում անցկացվում է կլինիկական օրդինատորների ուսուցում թերապիայի հետևյալ ուղղություններով.

  • ընդհանուր թերապիա (3 տարի տևողությամբ),
  • գաստրոէնտերոլոգիա (2 տարի տևողությամբ),
  • թոքաբանություն (2 տարի տևողությամբ),
  • նեֆրոլոգիա (3 տարի տևողությամբ),
  • ռևմատոլոգիա (2 տարի տևողությամբ):

Ամբիոնի համապատասխան ծրագրերով թերապիայի տարբեր բնագավառներում (պուլմոնոլոգիա, կարդիոլոգիա, գաստրոէնտերոլոգիա, նեֆրոլոգիա և ռևմատոլոգիա) կլինիկական օրդինատուրա և վերապատրաստում է անցել 130 կլինիկական օրդինատոր:

Ամբիոնում ընդհանուր թերապիայից վերապատրաստում են անցնում ՀՀ բոլոր թերապևտները (7-շաբաթյա դասընթաց) և թերապևտիկ բուժքույրերը (5-շաբաթյա դասընթաց):

Վերջին 5 տարում ամբիոնում վերապատրաստվել է 600 թերապևտ և 756 թերապևտիկ բուժքույր:


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում պաշտպանվել է դոկտորական 5 և թեկնածուական 18 ատենախոսություն, որոնցից են`

  • պրոֆեսոր Լ.Օ. Նանիջանյան «Թոքային սրտի ախտորոշման մոդելավորման համակարգերը» թեմայով դոկտորական ատենախոսությունը (Երևան, 2007թ.), ունի գիտական 75 հոդվածի հեղինակ է,
  • պրոֆեսոր Է.Ե. Նազարեթյան «Պարբերական հիվանդության կլինկաէնզիմոլոգիական զուգահեռները» թեմայով դոկտորական ատենախոսությունը (Սանկտ-Պետերբուրգ, 1985թ.), 273 գիտական հոդվածի հեղինակ է,
  • պրոֆեսոր Ա.Գ. Խանդիլյան «Ենթաբջջային ռեմոդելավորումը և սրտային դիսֆունկցիան շաքարային դիաբետով հիվանդների մոտ» թեմայով դոկտորական ատենախոսությունը, (Երևան, 2005թ.), գիտական 75 հոդվածի հեղինակ է,
  • դոցենտ Ն.Է. Փաշինյան «Բարակ աղիների կլինիկամորֆոլոգիական բնութագրումը ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդների մոտ» թեմայով թեկնածուական ատենախոսությունը (Մոսկվա, 1987թ.), գիտական 61 հոդվածի հեղինակ է,
  • դոցենտ Ռ.Ա. Ավդալբեկյան «Տրանսէնդոսկոպիկ լազերաթերապիայի առանձնահատկությունները աղեստամոքսային տրակտի վերին հատվածի էրոզիվ խոցային հիվանդությունների ժամանակ» թեմայով թեկնածուական ատենախոսությունը (Երևան, 2003թ.), գիտական 15 հոդվածի հեղինակ է,
  • դոցենտ Մ.Վ. Սարգսյան «Թոքային հիպերտենզիայի վաղ ախտորոշման չափահանիշների գնահատումը» թեմայով թեկնածուական ատենախոսությունը (Երևան, 2006թ.), գիտական 45 հոդվածի հեղինակ է:

Միայն վերջին 5 տարիների ընթացքում ամբիոնում պաշտպանվել է դոկտորական 1 և թեկնածուական 3 ատենախոսություն, հրատարակվել` գիտական 125 աշխատանք, 5 ուսումնամեթոդական դիդակտիկ նյութ:

Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում է մոտ 15-20 գիտական հոդված:


Համագործակցություն

Ամբիոնը կանոնավոր մասնակցում է ներքին հիվանդությունների ախտորոշման և բուժման հարցերի շուրջ կազմակերպվող հանրապետական ու միջազգային գիտագործնական ֆորումներին, համագործակցում է համալսարանի կազմում գործող տարբեր ամբիոնների հետ:

Ամբիոնի աշխատակազմը

Նանիջանյան Լյուդվիգ Օնիկի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր
Խանդիլյան Անահիտ Գեղամի բ.գ.դ., պրոֆեսոր
Փաշինյան Նարինե Էդուարդի բ.գ.թ., դոցենտ
Ավդալբեկյան Ռուբեն Արմենի բ.գ.թ., դոցենտ
Հարոյան Արմինե Անդրիկի բ.գ.թ., դոցենտ
Սարգսյան Մարգարիտա Վրեժի բ.գ.թ., ասիստենտ
Չիթչյան Հասմիկ Ժիրայրի ասիստենտ
Հարությունյան Ռուզաննա Հարությունի ասիստենտ
Մկրտչյան Նանա Ռազմիկի ասիստենտ
Գինոսյան Ռուզաննա Աղվանի բուժքույրական գործի կուրսի ղեկավար
Ղևոնդյան Նարինե Համլետի ավագ լաբորանտ
Խաչատուրովա Մարինա Յուրիի ավագ լաբորանտ
Միլիտոսյան Աիդա Լյովայի ավագ լաբորանտ


Հասցե՝ ՀՀ, Երևան, Գյուրջյան 3, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, Թերապևտիկ նեղ մասնագիտությունների ամբիոն
Հեռ.՝ (+374 10) 64 65 68
 

Find us on Facebook