Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Հարց - պատասխան


      Հարցնում է Դիանան    

ՀԱՐՑ - Հնարավո՞ր է Ստավրոպոլի պետական բժշկական ակադեմիայից տեղափոխվել Ձեր բուհի ընդհանուր բժշկության ֆակուլտետ և ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել դրա համար: Իսկ հնարավո՞ր է, որ ես այստեղից վերցնեմ փաստաթղթերս, իսկ Ձեզ մոտ ինձ չընդունեն:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Դիանա, հնարավոր է: Դրա համար պետք է նախօրոք ներկայացնեք ակադեմիական տեղեկանք Ձեր բուհից: Առարկաների համեմատությունից հետո կարող ենք տալ վերջնական պատասխան: Տեղափոխվելու համար փաստաթղթերը պետք է ներկայացնեք 2 շաբաթվա ընթացքում` ուսումնական տարին սկսելուց առաջ կամ հետո:


      Հարցնում է Գոհարը     

ՀԱՐՑ - Բարև Ձեզ: Ես և եղբայրս Վոլգոգրադի բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողներ ենք (2-րդ և 1-ին կուրս): Հայրս սովորել է Ձեզ մոտ, և ես շատ եմ լսել Ձեր համալսարանի մասին: Կուզեի իմանալ` հնարավո՞ր է տեղափոխվել ԵԲՊՀ և ի՞նչ է հարկավոր դրա համար:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Գոհար, հնարավոր է: Դրա համար պետք է նախօրոք ներկայացնեք ակադեմիական տեղեկանք Ձեր բուհից: Առարկաների համեմատությունից հետո կարող ենք տալ վերջնական պատասխան: Տեղափոխվելու համար փաստաթղթերը պետք է ներկայացնեք 2 շաբաթվա ընթացքում` ուսումնական տարին սկսելուց առաջ կամ հետո:


     Հարցնում է Արմինեն    

ՀԱՐՑ - Բարև Ձեզ: Հնարավո՞ր է Ձեր համալսարանում անցնել կլինիկական օրդինատուրա պլաստիկ վիրաբուժությունից, իհարկե, վճարովի հիմունքներով, եթե ավարտել եմ այլ բուհ (Տյումենի պետական բժշկական ակադեմիա): Ի՞նչ է հարկավոր անել դրա համար:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Արմինե, վճարովի հիմունքներով կարող եք մեզ մոտ անցնել կլինիկական օրդինատուրա: Եթե ՌԴ քաղաքացի եք և ազգությամբ հայ, Ձեր ուսման 1 տարվա վարձավճարը կազմում է 1 մլն 400 հազար դրամ: Ուսման տևողությունը 4 տարի է: Ընդունվելու համար պետք է հանձնեք փաստաթղթերը սեպտեմբերի 1-15-ը` դիպլոմ, միջուկ, անձնագիր (հայերեն թարգմանություն), 5 (3x4) լուսանկար, առողջության վերաբերյալ տեղեկանք: Դասերը սկսվում են հոկտեմբերի 1-ից:


    Հարցնում է Լիլիթը   

ՀԱՐՑ - Պարոն ռեկտոր, 1-ինից 2-րդ կուրս փոխադրվելիս, եթե փոխեմ ֆակուլտետս և տեղափոխվեմ ընդհանուր բժշկության ֆակուլտոտ, նոր ֆակուլտետում նորից պետք է 1-ին կուրսի՞ց սովորեմ: Նախապես շնորհակալություն:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Լիլիթ, սահմանված կարգի համաձայն` 1-ինից 2-րդ կուրս փոխադրվելու ժամանակ ֆակուլտետից ֆակուլտետ տեղափոխվելու դեպքում ուսումը շարունակում եք 2-րդ կուրսից:


      Հարցնում է Աննան     

ՀԱՐՑ - 2012-2013 ուսումնական տարում մագիստրատուրայում Լեռնային Ղարաբաղից ուսանողները սովորելու են վճարովի՞, թե՞ անվճար համակարգում:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Աննա, նպատակային հատկացված տեղերով ուսանողները սովորելու են անվճար հիմունքներով, իսկ մնացած դեպքերում` վճարովի: Եթե հարցը վերաբերում է Արցախի համալսարանի ուսանողներին, ովքեր ընդունվել են ԵՊԲՀ-ի մագիստրատուրա, ապա նրանք ևս սովորելու են վճարովի հիմունքներով:


  Հարցնում են Անին, Հենրիկը և Մերին   

ՀԱՐՑ - Բարև Ձեզ: Առաջին կուրսեցիները ե՞րբ պետք է վճարեն ուսման վարձը:

ՊԱՏԱՍԽԱՆ - Առաջին կուրսեցիները ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձը պետք է վճարեն մինչև սեպտեմբերի 1-ը (տես` կայքի Իրավական փաստաթղթեր բաժնում Ուսման վարձաչափերի վճարման և վարձաչափերի փոխհատուցման կանոնակարգը) :


  Հարցնում են Տաթևը, Մարիամը, Լիլիթը     

ՀԱՐՑ - Հնարավո՞ր է դեղագիտական ֆակուլտետից` վճարելով վարձի տարբերությունը, հաջորդ տարի տեղափոխվել ընդհանուր բժշկության ֆակուլտետ:

ՊԱՏԱՍԽԱՆ - Տեղափոխությունները թույլատրվում են 1-ին կուրսից 2-րդ կուրս փոխադրվելու ժամանակահատվածում:


  Հարցնում է Արմինեն    

ՀԱՐՑ - Հարգելի՛ ռեկտոր, խնդրում եմ պատասխանել. ավարտել եմ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բակալավրիատը` «Բնապահպանություն (էկոլոգիա)» և մագիստրատուրան` «Կենսաբանություն» մասնագիտությամբ: Կարո՞ղ եմ, արդյոք, շարունակել կրթությունս (կամ ստանալ լրացուցիչ մասնագիտացում) ԵՊԲՀ-ի «Հիգիենայի և էկոլոգիայի» ամբիոնում: Նախապես շնորհակալություն:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Արմինե, երկրորդ մասնագիտություն ստանալու համար կարող եք դիմել ԵՊԲՀ` նվազագույնը 2-րդ կուրսից: Մինչ այդ պետք է ներկայացնեք դիպլոմը` հավելվածի հետ միասին: Ծրագրային համեմատություններից հետո միայն կարող ենք տալ վերջնական պատասխան:


  Հարցնում է Կարինեն    

ՀԱՐՑ - Աղջիկս այս տարի 37 միավորով ընդունվել է ընդհանուր բժշկության ֆակուլտետի վճարովի համակարգ: Խնդրում եմ պարզաբանել` արդյոք կա՞ վարձավճարի զեղչ այս դեպքում: Շնորհակալություն:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Կարինե, ԵՊԲՀ-ի պաշտոնական կայքի Իրավական փաստաթղթեր բաժնում կարող եք ստանալ Ձեզ հուզող հարցի պատասխանը (տես` 2012-2013 ուստարվա ԵՊԲՀ ուսման վարձաչափերի վճարման և վարձաչափերի փոխհատուցման կանոնակարգը):


  Հարցնում է Նարինեն     

ՀԱՐՑ - Ուսանողը 2-րդ կուրսի առաջին կիսամյակից մեկ առարկայից անբավարար գնահատականի պատճառով զորակոչվել է բանակ և վերադարձել է 2012թ.-ին: Ե՞րբ պետք է դիմումը ներկայացնի վերականգնվելու համար:

ՊԱՏԱՍԽԱՆ - – Հարգելի Նարինե, դիմել կարող է 2012թ.-ի օգոստոսի 21-ից մինչև 31-ը:


   Հարցնում է Մուրադը   

ՀԱՐՑ - Ավարտել եմ Երևանի բժշկական քոլեջը: 2005թ.-ին աշխատել եմ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում որպես բուժակ: 2008թ.-ից մինչ օրս նույն հաստատության վիրահատարանում աշխատում եմ որպես պերֆուզիոնիստ: Հարցս հետևյալն է` կարո՞ղ եմ կրթությունս շարունակել ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետում և հաշվի առնելով իմ մասնագիտական պրակտիկան` ե՞րբ կարող եմ սկսել ուսումս:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Մուրադ, կարող եք սովորել` ընդհանուր կարգով մասնակցելով ԲՈՒՀ-ի ընդունելության քննություններին:


Հարցնում է Սոսեն    

ՀԱՐՑ - Բարև Ձեզ: Պարոն ռեկտոր, այս տարվա ընդունելության անցումային մակարդակը քանի՞ բալ է կազմել:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Սոսե, Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը կարող եք ստանալ մեր կայքի Նորություններ բաժնում:


Հարցնում է Գևորգը  

ՀԱՐՑ - 2012-2013 թ.-ի դիմորդները ամսի քանիսի՞ ց են գալու դասի` օգոստոսի 31-ի՞ց, թե՞ սեպտեմբերի 3-ից:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Գևորգ, շնորհակալություն հարցի համար: Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը կարող եք գտնել մեր կայքի Նորություններ բաժնում:


Հարցնում է Իգորը     

ՀԱՐՑ - Բարև Ձեզ, շնորհակալություն նման հնարավորություն ընձեռելու համար, որ Ձեր կայքի միջոցով կարող ենք ստանալ մեզ հուզող հարցերի պատասխանները: Ես ցանկանում եմ իմանալ` ԵՊԲՀ ընդունված 1-ին կուրսի ուսանողին սահմանամերձ գյուղից և 3-րդ կարգ հաշմանդամության համար կա՞ որևէ ուսման վարձի զեղչ և ձեր համալսարանը տրամադրու՞մ է ուսանողական հանրակացարաններ: Շնորհակալություն պատասխանի համար:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Իգոր, մեր կայքում (Իրավական փաստաթղթեր) տես` հրաման թիվ 57-Մ 04.05.2012թ., 2012-2013 ուստարվա վարձաչափերի վճարման և վարձաչափերի փոխհատուցման կանոնակարգը:


  Հարցնում է Լիլիթը

ՀԱՐՑ - Բարև Ձեզ: Ես Լիլիթն եմ: Սովորում եմ Իջևան քաղաքի Տեխնիկում պետական քոլեջում (ավագ դպրոցի փոխարեն ես հաճախում եմ Տեխնիկում): Հնարավո՞ր է արդյոք, որ այն ավարտելուց հետո ես սովորեմ Հերացու անվան բժշկական համալսարանում առանց միասնական քննությունների: Նախապես շնորհակալություն և խնդրում եմ, որ անպայման պատասխանեք:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Լիլիթ, մենք ղեկավարվում ենք ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2012թ.-ի ընդունելության կարգով:


  Հարցնում է Հ. Մարգարիտան

ՀԱՐՑ - Ստեփանակերտի ԿԳ նախարարությունից տեղեկացել ենք, որ ԿԳ նախարարը և ԱրՊՀ-ի ռեկտորը պայմանավորվել են ԵՊԲՀ-ի ռեկտորի հետ, որպեսզի մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորող ԱրՊՀ-ի /բակալավրիատ/ ուսանողների համար /ստոմատոլոգիական ֆակուլտետ/ ուսումնական տարվա վարձաչափը լինի 300.000 դրամ: Ինչքանո՞վ է դա ստույգ:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Մարգարիտա, կայքում տես` ԵՊԲՀ թիվ 57-Մ 04.05.2012թ. հրամանով հաստատված 2012-2013 ուստարվա վարձաչափերի վճարման կանոնակարգը (Հայտարարություններ և Իրավական փաստաթղթեր բաժիններում):


  Հարցնում է Սամվել Դանիելյանը

ՀԱՐՑ - Ի՞նչ ընթացակարգով է ընթանալու ԱրՊՀ ստոմոտոլոգիա բաժնի ուսանողների ընդունելությունը ԵՊԲՀ ստոմ. մագիստրատուրա:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Սամվել, կայքում տեղադրված է ԵՊԲՀ մագիստրատուրա ընդունվելու հայտարարությունը և «Մագիստրատուրայի կանոնակարգը» (տես` Իրավական փաստաթղթեր):


Հարցնում է Նունեն   

ՀԱՐՑ - Միածնող (միայնակ մոր) ուսանողն առաջին կուրսում օգտվու՞մ է սահմանված 25 տոկոս զեղչից: Կանխավ շնորհակալություն:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Նունե, ուսումնառության բոլոր կուրսերում միածնող ուսանողն օգտվում է սահմանված 25 տոկոս զեղչից:


Հարցնում է Դավիթը  

ՀԱՐՑ - Բարև Ձեզ պրն. Դումանյան, այս տարի պատրաստվում եմ ընդունվել ԵՊԲՀ, ծնողներս թոշակառու են և ինձ հետաքրքրում է, թե կա՞ արդյոք զեղչային համակարգ, որը գործում է, երբ ուսանողի ծնողները թոշակառու նախկին մանկավարժներ են: Շնորհակալություն:

Հարգանքներով՝ Դավիթ

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Դավիթ, ուրախ եմ, որ ցանկանում եք ընդունվել մեր համալսարանը։

ՀՀ կառավարության 2006թ. հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգով և համալսարանի կանոնակարգերով թոշակառուների երեխաների համար զեղչային որևէ համակարգ նախատեսված չէ։

Սակայն Դուք հնարավորություն ունեք անվճար (պետության փոխհատուցմամբ) սովորել, եթե համալսարան ընդունվեք բարձր միավորներով և ուսման ընթացքում ունենաք բարձր առաջադիմություն։

Այնպես որ, մեծ ցանկության և ջանքեր գործադրելու դեպքում կարելի է նպատակին հասնել։


Հարցնում է Արմենը  

ՀԱՐՑ - Պարոն Դումանյան, ես սովորում եմ ընդհանուր բշժկության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսում: Անցնում ենք ցիկլ կարդիոլոգիա, որի նյութը գրքից է: Սակայն նշված գրականությունը ռուսերեն լեզվով է, իսկ ես չեմ տիրապետում ռուսերենին այնքան վարժ, որ կարողանամ յուրացնել նյութը ամբողջությամբ: Դիմել եմ ամբիոնի վարիչին, արհամարհելով պատասխանել է, որ…..

Խնդրում եմ տվեք պաշտոնական պատասխան` ես իրավունք ունեմ սովորելու բժշկական համալսարանում, եթե չեմ տիրապետում ռուսերեն լեզվին այնքան վարժ. որ կարողանամ յուրացնել գրականության 1200 էջը: Շնորհակալութուն:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Արմեն, Դուք իրավունք ունեք սովորելու բժշկական համալսարանում առանց ռուսերեն լեզվին տերապետելու։ Իսկ ինչ վերաբերում է օտարալեզու դասագրքերով սովորելուն, ապա մեր ուսանողները դեռ ցածր կուրսերից տեղեկացված են լինում, որ մագիստրատուրայում առարկաներն ուսումնասիրելու համար օգտագործվելու են ամբիոնների կողմից առաջարկված ռուսերեն և անգլերեն լեզուներով դասագրքեր։ Հենց շարժառիթներից մեկն էլ մասնագիտական գրականության հետ աշխատանքն է, որ մեր համալսարանի ուսանողներն ուսումնասիրում են նաև ռուսերեն և անգլերեն լեզուները։ Որքան էլ որ համալսարանը աշխատանքներ տանի մասնագիտական դասագրքերը հայերեն հրատարակելու ուղղությամբ, բժշկագիտության և բժշկության չափազանց արագ զարգացման պայմաններում հնարավոր չէ լիովին ապահովել անընդհատ թարմացվող դասագրքերի ու ձեռնարկների թարգմանությունն ու տպագրությունը։

Օտար լեզուների իմացությունն անհրաժեշտություն է ոչ միայն որպես մասնագետ ձևավորվելու, այլև անընդհատ մասնագիտական ինքնազարգացման գործընթացում։


1 2 3 4 5
 

Find us on Facebook