Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Նեոնատոլոգիայի ամբիոն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1997թ.):

Ամբիոնի վարիչ՝ Պավել Արտյոմի Մազմանյան, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ


Պատմություն

Ամբիոնը ստեղծվել է 1997թ.-ին, ՀՀ ԱՆ Բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտում: 1997-2011թթ.-ին ամբիոնը ղեկավարել է դոցենտ Էմմա Այնաջյանը: Այդ տարիների ընթացքում ամբիոնում պատրաստվել են բազմաթիվ մասնագետներ, որոնք աշխատում են հանրապետության նեոնատալ հաստատություններում:

2011թ.-ից ամբիոնը գործում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմում: Այդ ժամանակվանից ամբիոնը ղեկավարում է դոցենտ Պավել Մազմանյանը:

Ամբիոնի կլինիկական բազաներն են`

  • Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը,
  • Ռեպրոդուկտոլոգիայի, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը,
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատունը,
  • «Մուրացան» հիվանդանոցային համալիրը:


Ուսուցում

Ամբիոնը զբաղվում է հետդիպլոմային և շարունակական կրթությամբ: Ամբիոնի խնդիրը մեր երկրի պերինատալ կենտրոնների, ծննդատների, վերակենդանացման և նորածինների պաթոլոգիայի բաժանմունքների համար բարձրակարգ կադրերի պատրաստումն է:

Ուսուցման ընթացքում կիրառվում են ինչպես ավանդական, այնպես էլ համացանցային և հեռակառավարվող ժամանակակից մեթոդները:

Կլինիկական օրդինատորների համար ամբիոնում մշակվել են «Նեոնատոլոգիա» մասնագիտության ուսուցման` միջազգային պահանջներին համապատասխանող ուսումնական նոր ծրագրեր:

Շարունակական բժշկական կրթության շրջանակներում ամբիոնում կատարելագործվում են Հայաստանի մարզերի և Լեռնային Ղարաբաղի բժիշկները: Բացի վերապատրաստման 7-շաբաթյա կուրսերից՝ նեոնատոլոգների համար կազմակերպվում են նաև լրացուցիչ հատուկ դասընթացներ հետևյալ թեմաներով`

  • «Նեոնատալ գործընթացում կիրառվող սարքավորումներ»,
  • «Նորածնի շնչառական թերապիայի հիմունքները»:

Իրականացվում է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Արդյունավետ պերինատալ խնամքը» ծրագրի նեոնատալ մոդուլի ուսուցումը:


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի գիտական հետազոտությունները նպատակաուղղված են անհաս նորածինների բուժման և խնամքի կազմակերպման առավել արդյունավետ մեթոդների որոնմանը, նրանց շնչառական խանգարումների բուժմանը: Նոր մեթոդի ներդրման արդյունքներն ամփոփվել են «Նորածինների շնչառական խանգարումների բուժումը շնչուղիներում շարունակական դրական ճնշման միջոցով» ուսումնական ձեռնարկում և նորածինների շնչառական օժանդակության արձանագրություններում:

Ամբիոնի ուժերով Հայաստանում առաջին անգամ կատարվել է ռանդոմիզացված կարգավորվող հետազոտություն, որում շնչառական խանգարումների բուժման նպատակով համեմատվել են քթային СPAP-ի հոսքային և պղպջակային ձևերը: Հետազոտությունը կատարվել է Լոնդոնի թագավորական քոլեջի (Imperial College London) հետ համատեղ և գրանցված է ռանդոմիզացված աշխատանքների միջազգային ռեգիստրում:

Որոշ գիտական աշխատանքների արդյունքներ տպագրվել են հայրենական և արտասահմանյան հանրահայտ ամսագրերում:

Ամբիոնի ևս մեկ նոր գիտական աշխատանքի ուղղություն է նորածինների գլխուղեղի գերձայնային հետազոտությունը: Զուգահեռ կատարվող հետազոտությունների թեման նեյրոսոնոգրաֆիայի և դոպլերոմետրիայի միջոցով հասուն և անհաս նորածինների գլխուղեղի պերինատալ ախտահարումների վաղ ախտորոշումն է:


Համագործակցություն

Ամբիոնը համագործակցում է`

  • Ցյուրիխի համալսարանական պերինատալ կենտրոնի,
  • Իտալիայի Տրիեստե քաղաքում գտնվող ԱՀԿ կենտրոնի,
  • Լոնդոնի թագավորական քոլեջի (Imperial College London) հետ:


Ամբիոնի աշխատակազմ

Մազմանյան Պավել Արտյոմի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., դոցենտ
Մելիքսեթյան Սերինե Նշանի բ.գ.թ., դոցենտ
Մարգարյան Հրանուշ Ռաֆայելի դասախոս
Պողոսյան Կարմելա Պողոսի դասախոս
Կալանտերյան Հրանտ Զավենի դասախոս
Ղարիբյան Աիդա Հենրիկի դասախոս
Քերոբյան Վարսենիկ Վոլոդյայի ասիստենտ


Հասցե` ՀՀ, Երևան, 0002, Մ. Մաշտոցի 22, Նեոնատոլոգիայի ամբիոն
Հեռ.` (+37410) 53 01 02
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook