Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Նյարդաբանության ամբիոն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1958թ.):

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ Գուրգեն Անդրանիկի Հովհաննիսյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր նյարդաբան, Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի նախագահ


Պատմություն

1958թ.-ին Երևանի պետական բժշկական ինստիտուտի բժիշկների կատարելագործման ֆակուլտետում ստեղծվել է նյարդա­բանության և նյարդավիրաբուժության ամբիոնը, որի վարիչը եղել է պրոֆեսոր Գարեգին Միրզոյանը (1958-1960թթ.): Այնուհետև ամբիոնը ղեկավարել են հանրապետության ականավոր նյարդաբանները` 1958-1960թթ.-ին պրոֆեսոր Գարեգին Միրզոյանը, 1960-1988թթ.-ին` պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանը, 1988-1989թթ.-ին` պրոֆեսոր Յուրի Թունյանը, 1989-1996թթ.-ին` պրոֆեսոր Վահագն Դարբինյանը:

1996թ.-ից ամբիոնը ղեկավարում է պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանը: 1997թ.-ին ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության, մանկական նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնը մի քանի անգամ վերակազմակերպվել է, ինչի արդյունքում ամբիոնից առանձնացվել է նյարդավիրաբուժության կուրսը: Վերակազմավորված ամբիոնն անվանվել է ԱԱԻ-ի նյարդաբանության և մանկական նյարդաբանության ամբիոն:

2011թ.-ին ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության և մանկական նյարդաբանության ամբիոնը, ընդգրկվելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմում, անվանվեց հետբուհական կրթության ֆակուլտետի նյարդաբանու­թյան ամբիոն:


Ուսուցում

Կլինիկական օրդինատուրա և ասպիրանտուրա ընդունելությունն իրականացվում է ԵՊԲՀ-ի ընդհանուր կանոններին և ժամկետներին համապատասխան:

Կլինիկական օրդինատուրայում «Նյարդաբա­նություն» մասնագիտությամբ ուսուցման տևողությունը 3 տարի է: Կրթական ծրագրով նախատեսվում է`

  • դասախոսությունների և գործնական դասընթացների, թեմատիկ սեմինարների անցկացում,
  • մասնակցություն կլինիկական և ախտաբանաանատոմիական հարցերով խորհրդաժողովներին,
  • ստացիոնար և ամբուլատոր հիվանդների վարում` ամբիոնի վարիչի կամ կլինիկական օրդինատուրայի ղեկավարի հսկողությամբ,
  • ծանոթացում հարակից մասնագիտացումների մասնավոր բաժիններին,
  • մասնակցություն հետազոտական աշխատանքներին,
  • գործնական հմտությունների տիրապետում,
  • աշխատանք մասնագիտական գրականությամբ,
  • օրդինատորների ատեստացիոն և/կամ քննական թեստավորում:

Կլինիկական օրդինատուրայում ուսուցման առաջին տարվա ընթացքում օրդինատորներն ուսումնասիրում են`

  • տեղագրական ախտորոշման հիմունքները,
  • հետազո­տության պարակլինիկական մեթոդները:

Երկրորդ տարին նվիրված է հարակից հետևյալ գիտությունների ուսումնասիրությանը.

  • մանկական նյարդաբանություն,
  • նյարդավի­րաբուժություն,
  • հոգեբուժություն,
  • ախտա­բանական անատոմիա,
  • կլինիկական դեղագիտություն,
  • նյարդավիզուալիզացիա,
  • նյարդաֆիզիոլոգիա:

Կլինիկանական օրդինատորները նաև բաժանմունքի բժիշկների հետ հետևում են հիվանդների վիճակին:

Ուսուցման երրորդ տարվանից օրդինատորները մասնակցում են կլինիկական քննարկումներին, պատրաստում գիտական զեկույցներ, ինքնուրույն վարում հիվանդներ:

Հետբուհական ուսուցման ֆակուլտետի նյարդաբանության ամբիոնում կազմակերպվում են ՀՀ բժիշկ-նյարդաբանների կատարելագործման, ամբուլատոր պայմաններում նյարդաբանական հիվանդությունների ախտորոշման և բուժման հարցերով ընտանեկան բժիշկների պատրաստման, բժշկական ուսումնարանների համար նյարդաբանության գծով դասախոսների պատրաստման, ինչպես նաև նյարդաբանության բաժանմունքների և կաբինետների բուժքույրերի կատարելագործման ծրագրեր:


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի աշխատակիցների գիտահետազոտական աշխատանքները նվիրված են ժամանակակից նյարդաբանության տեսական և գործնական ասպեկտների առաջնահերթ հարցերին:

Ներկայումս նյարդաբանության ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներն իրականացվում են հետևյալ կարևոր ուղղություններով`

  • ցերեբրովասկուլյար հիվանդություններ,
  • էպիլեպսիա,
  • պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ:

Ամբիոնի աշխատակիցները գիտական ավելի քան 400 աշխատության հեղինակ են, մասնակցում են նյարդաբանության թեմայով միջազգային գիտական վեհաժողովների աշխատանքներին:


Ամբիոնի աշխատակազմը

Հովհաննիսյան Գուրգեն Անդրանիկի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր
Գևորգյան Էլմիրա Մուշեղի բ.գ.դ., պրոֆեսոր
Գրիգորյան Գեորգի Սամսոնի բ.գ.թ., դոցենտ
Հովհաննիսյան Իրենա Գուրգենի ամբիոնի ուսմասվար, բ.գ.թ., դոցենտ
Կոսյան Աշոտ Շավարշի բ.գ.թ., դոցենտ
Գարասեֆերյան Ռելեմա Հովհաննեսի բ.գ.թ., դոցենտ
Դանիելյան Հասմիկ Կարլենի դասախոս
Սահրադյան Լուսինե Ստեփանի բ.գ.թ., ավագ դասախոս
Բակլավաջյան Մարիամ Հովհաննեսի դասախոս
Հայրապետյան Նվարդ Ղարիբի դասախոս
Մադաթյան Նելլի Վազգենի դասախոս
Սուխուդյան Բիայնա Գագիկի ավագ դասախոս


Հասցե` ՀՀ, Երևան, 0056, Գյուրջյան 10, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, Նյարդաբանության ամբիոն
Հեռ.` (+37410) 63 55 34

Հասցե` ՀՀ, Երևան, 0023, Ծարավ աղբյուրի 55ա, «Արթմեդ» բժշկավերականգնողական կենտրոն
Հեռ.` (+37410) 62 91 93

Հասցե` ՀՀ, Երևան, Արտաշիսյան 46ա, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
Հեռ.` (+37410) 46 40 16

 

Find us on Facebook