Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1994թ.):

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ Արա Միքայելի Մինասյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն


Պատմություն

Շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոնը հիմնադրվել է 1994թ.-ին, ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում` Շտապ օգնության ԳԲԿ բազայի վրա (ներկայումս` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն)՝ տնօրեն, պրոֆեսոր Արա Միքայելի Մինասյանի նախաձեռնությամբ: Ամբիոնի դասախոսական կազմում ընդգրկվել են շտապ օգնության մինչհիվանդանոցային և հիվանդանոցային փուլի փորձառու մասնագետներ, ովքեր վերապատրաստվել են ԱՄՆ-ում:

Ամբիոնի գործունեության շուրջ 21 տարիների ընթացքում դասընթացների շրջանակներում վերապատրաստվել է ավելի քան 17 հազար տարբեր մասնագետ` բժիշկ, բուժքույր, վարորդ, ոստիկան, հրշեջ-փրկարար, կրտսեր բուժաշխատող, անվտանգության աշխատակից և այլն:

2011թ.-ից ամբիոնը գործում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:


Ուսուցում

Ամբիոնում ուսուցումը կազմակերպվում է շտապ բուժօգնության անձնակազմի, ընդունարանների, վերակենդանացման վերականգնողական և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բժիշկների և բուժքույրերի, ընտանեկան բժիշկների և բուժքույրերի, կլինիկական օրդինատորների, ինտերների, բժշկական ուսումնարանների բուժքույրերի, ինչպես նաև ոչ բժշկական անձնակազմերի (հրշեջ-փրկարարներ, ոստիկաններ, անվտանգության աշխատակիցներ և այլն) համար:

Կլինիկական օրդինատուրայում ուսման տևողությունը 2 տարի է:

Ուսուցումն անցկացվում է դասախոսությունների, գործնական պարապմունքների, հերթապահությունների տեսքով ինչպես «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բաժանմունքներում, այնպես էլ շտապ օգնության կայաններում:

Ուսուցման ընթացքում ունկնդիրները գործնական պարապմունքների միջոցով կատարելագործում են իրենց հմտությունները վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության ոլորտում:

Ամբիոնում անցկացվում են հետևյալ դասընթացները.

  • Շտապ օգնության և ռեանիմացիայի ժամանակակից հարցեր (7 շաբաթ տևողությամբ` շտապ օգնության նախաբժշկական փուլի, ընդունարանների, ինտենսիվ ծառայության բլոկի բժիշկների համար),
  • Շտապ օգնություն նախահիվանդանոցային և հիվանդանոցային փուլում` արտակարգ իրավիճակների պայմաններում (7 շաբաթ տևողությամբ` բոլոր պրոֆիլի բժիշկների համար),
  • Շտապ օգնության և ռեանիմատոլոգիայի հարցեր (2 շաբաթ տևողությամբ` շտապ օգնության բժիշկների, ինտենսիվ ծառայության բլոկի բժիշկների համար),
  • Շտապ օգնության և ռեանիմատոլոգիայի հարցեր (1 շաբաթ տևողությամբ` թերապևտների և ընտանեական բժիշկների համար),
  • Շտապ օգնություն նախահիվանդանոցային և հիվանդանոցային փուլերում, ուսուցման բրիգադային մեթոդ (2 շաբաթ տևողությամբ` բոլոր պրոֆիլի բժիշկների, բուժքույրերի և ոչ բժշկական անձնակազմի համար),
  • Անհետաձգելի վիճակներ արտակարգ դրությունների ժամանակ (1 շաբաթ տևողությամբ` շտապ օգնության բժիշկների, թերապևտների, ընտանեական բժիշկների համար),
  • Անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում նախահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում (5 շաբաթ տևողությամբ` շտապ օգնության, ռեանիմացիոն բաժանմունքի, ընդունարանների, ինտենսիվ ծառայության բլոկի բուժքույրերի համար):

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի կողմից իրականացվող աշխատանքներն ընդգրկում են անհետաձգելի բուժօգնության և աղետների բժշկության տարբեր ոլորտներ: Հայրենական ու միջազգային գիտաժողովներում ներկայացված և գիտագործնական տարբեր հանդեսներում հրատարակված աշխատանքների թիվը հասնում է 141-ի:


Համագործակցություն

Ամբիոնը համագործակցում է`

  • Boston University Medical Center,
  • Universiti of Massachusetts Medical School (UMAS),
  • Հայ օգնության ֆոնդ (ՀՕՖ),
  • Virginia Commonwealth University (VCU)

կազմակերպությունների հետ:


Ամբիոնի աշխատակազմ

Մինասյան Արա Միքայելի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր
Ավագյան Ռոբերտ Բորիսի բ.գ.թ., դոցենտ
Սարգսյան Իրինա Հայկի դասախոս
Մանուկյան Գագիկ Պանդուխտի դասախոս
Վիրաբյան Անուշավան Ստեփանի դասախոս
Գևորգյան Աբեթ Դավթի դասախոս

Հասցե` ՀՀ, Երևան, 0056, Գյուրջյան 10, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, Շտապ օգնության և աղետների ամբիոն
Հեռ.` (+37410) 63 89 04
Ֆաքս` (+37410) 63 54 16
Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook