Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Դիմածնոտային վիրաբուժության ամբիոն

Հիմնադրվել է 2002թ.-ին:

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ Յուրի Միխայելի Պողոսյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


Պատմություն

Դիմածնոտային վիրաբուժության ամբիոնը բացվել է 2002թ.-ի նոյեմբերի 20-ին՝ դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության գծով մասնագիտացման ու կատարելագործման գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով:

2002-2009թթ.-ին ամբիոնը տեղակայված է եղել համալսարանական 2-րդ կլինիկայում (նախկին 4-րդ մանկական հիվանդանոց), 2009թ.-ի հունվարի 27-ից` «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում, իսկ 2015թ.-ի հունիսից «Աստղիկ» բժշկական կենտրոնում :

Ամբիոնի կլինիկական բազաներն են`

  • «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժանմունքը,
  • Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը,
  • Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի դիմածնոտային վիրաբուժության ծառայությունը,
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության ծառայությունը,
  • «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական դիմածնոտային վիրաբուժության և ՔԿԱ կլինիկա:

2012թ.-ից համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի և ԱԱԻ-ի դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության ամբիոնների հիմքի վրա վերակազմավորվել է դիմածնոտային վիրաբուժության ամբիոնը:


Ուսուցում

Դիմածնոտային վիրաբուժության ամբիոնը պատրաստում է դիմածնոտային վիրաբույժներ (կլինիկական օրդինատուրա` 3 տարի տևողությամբ):

Ամբիոնում կազմակերպվում են նաև վերապատրաստման կարճաժամկետ (1-2 շաբաթ) և երկարաժամկետ (7 շաբաթ) թեմատիկ դասընթացներ, որոնց ընթացքում վերապատրաստվել է 110 բժիշկ: Պատրաստվել է նաև դիմածնոտային 50 վիրաբույժ:

2002-2011թթ.-ի ընթացքում ամբիոնում ռուսերենից մայրենի լեզվով թարգմանվել է վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության թեստերի ժողովածուն: Տպագրվել են ուսումնական ձեռնարկներ և մեթոդական ցուցումներ.

  • «Տեղային անզգայացումը ստոմատոլոգիայում»,
  • «Քունքաստործնոտային հոդի հիվանդություններ»,
  • «Դիմածնոտային շրջանի վնասվածքներ»,
  • «Դիմածնոտային շրջանի թարախաբորբոքային հիվանդությունների առանձնահատկությունները «krokodil» թմրամիջոցն օգտագործող հիվանդների շրջանում»,
  • «Բերանի խոռոչի լորձաթաղանթի, դեմքի և պարանոցի նախաքաղցկեղային հիվանդություններ, բարորակ ուռուցքներ ուռուցքանման գոյացություններ»:

Մշակվել է 70-ից ավելի դասախոսություն, համակարգչային ցուցադրական զանազան նյութեր՝ դիմածնոտային վիրաբուժությանը վերաբերող թեմաներով:


Գիտահետազոտական աշխատանքներ

2002-2016թթ.-ին ամբիոնում պաշտպանվել է 10 թեկնածուական և 1 դոկտորական ատենախոսություն: Տարբեր ամսագրերում և ժողովածուներում տպագրվել է 120 հոդված, ստացվել է 35 գյուտի արտոնագիր:

Ամբիոնի գիտական հիմնական ուղղություններն են.

  • համակցված ազդեցությամբ «Յուբիվաքս» քսուքի տեղային օգտագործմամբ փորձարարական հիմնավորումը 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքների դեպքում,
  • կրկնակի ռինոպլաստիկայի դեպքում վիրաբուժական նոր եղանակների մշակում,
  • դիմածնոտային և պարանոցի շրջանի բորբոքային հիվանդությունների հաճախականությունը երեխաների և դեռահասների մոտ ՀՀ-ում, Երևան քաղաքում, և նրանց կանխարգելման ուղիները:


Բուժական գործ

Իրականացվում են դիմածնոտային շրջանի բորբոքային, ուռուցքային, քունքստործնոտային հոդի հիվանդությունների, վնասվածքների, բնածին և ձեռքբերովի հիվանդությունների հետազոտություններ և բուժում, կատարվում են վերականգնողական վիրահատություններ, ատամնային իմպլանտացիա, վիրաբուժական միջամտություններ էսթետիկ ցուցումներով:


Համագործակցություն

Ամբիոնը համագործակցում է ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետի ամբիոնների, վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի հետ:


Ամբիոնի աշխատակազմը

Պողոսյան Յուրի Միխայելի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր
Պապիկյան Արթուր Վլադիմիրի բ.գ.թ., դոցենտ
Ենոքյան Հայկ Դավթի բ.գ.թ., դոցենտ
Հովհակիմյան Վարդան Էդուարդի ամբիոնի դասախոս
Մկրտչյան Նարեկ Մհերի ամբիոնի ասիստենտ
Սևտերտերյան Կարեն Ֆիրդուսի ամբիոնի ասիստենտ

Հասցե` ՀՀ, Երևան, Հ.Ներսիսյան 7, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
Հեռ.` (+37410) 28-34-17
Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook