Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Գիտագործնական կոնֆերանս

Զեկուցեցին ինտերները

Ինտերնատուրայի կանոնակարգի պահանջներին համապատասխան ամեն տարի բոլոր բժիշկ-ինտերները, իրենց ղեկավարների օգնությամբ, երկրորդ կիսամյակում մասնագիտական հանձնաժողովներին են ներկայացնում կլինիկական դեպքերի վերլուծություններ, որոնցից ընտրվում են զեկուցման թեմաներ: Այս անգամ հանձնաժողովների երաշխավորությամբ կոնֆերանսում ելույթ ունենալու իրավունք տրվեց տասներկու առավել հետաքրքրական և ուշադրության արժանի աշխատանքները ներկայացրած ինտերներին:

Կոնֆերանսի մասնակիցներին ողջունեց հետբուհական և շարունակական կրթության աշխատանքների գծով պրոռեկտոր, դոցենտ Մհեր Բիշարյանը:

Քանի որ սրտանոթային համակարգի հիվանդություններն իրենց տարածվածությամբ և մահացության ցուցանիշով առաջին տեղում են, կոնֆերանսն սկսվեց սրտանոթային հիվանդությունների ուսումնասիրմանը նվիրված զեկուցումներով, որոնցով հանդես եկան ինտերներ Ա. Խաչատրյանը, Ա. Թոփչյանը, Մ. Խաչատուրյանը, Ա.Գորոյանը, Ա.Ազարյանը:

Հետաքրքրությամբ ընդունվեցին նաև Մ. Սարդարի «B խոշոր բջջային լիմֆոմա», Ս. Վլասյանի «Քրոնիկ քարային խոլեցիստիտ՝ սրացման շրջանում», Հ. Գասպարյանի «Միզապարկի անցումա-բջջային քաղցկեղ, մակրոհեմատուրիա՝ զուգակցված երկրորդային շաքարախտի հետ» զեկուցումները:

Համալսարանական թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի բժիշկ-ինտերներ Ֆ. Բոնաբը, Փ. Փուրշաբանը և Լ. Հովհաննիսյանը սլայդներով ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքներն ըստ փուլերի:

Ուշագրավ էր դեղատան աշխատակիցների կողմից հիվանդների ինքնաբուժման գործընթացի կառավարման վերլուծությունը «Հերացի» թիվ 1 կլինիկական հիվանդանոցի դեղագետ-ինտերն Մ. Մարտիրոսյանի կողմից։

Կոնֆերանսի ընթացքում, որին մասնակցում էին նաև հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի դեկանը, ամբիոնների վարիչներ, դասախոսներ, աշխույժ քննարկումներ ծավալվեցին, զեկուցողները և նրանց ղեկավարները պարզաբանեցին ունկնդիրների կողմից բարձրացված հարցերը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook