Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ռեկտորը հանդիպեց արտասահմանցի ուսանողների հետ

Կայացավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի հերթական հանդիպումը արտասահմանցի ուսանողների հետ։

Հանդիպման ընթացքում ուսանողները ռեկտորից հանգամանալից պարզաբանումներ ստացան իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի վերաբերյալ։

Թե՛ կրթական գործընթացներին, թե՛ կենցաղային խնդիրներին առնչվող հարցերը թեև շատ էին, սակայն իրենց բնույթով վկայում էին այն մասին, որ համալսարանում սովորող արտասահմանցի ուսանողները լուրջ մտահոգություններ կամ դժգոհություններ չունեն։

Բարձրացված այն հարցերի առթիվ, որոնց հնարավոր չէր տեղում պատասխանել, ռեկտորը համապատասխան ծառայությունների ղեկավարներին հանձնարարեց ուսումնասիրել դրանք և անհրաժեշտ լուծումներ տալ։

Հանդիպման ընթացքում արտասահմանցի ուսանողներին ևս մեկ անգամ ներկայացվեցին իրենց իրավունքները, ինչպես նաև ուսման ընթացքում համալսարանի կողմից ներկայացվող պարտականությունները։
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook