Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Կայացավ ԵՊԲՀ-ի ռեկտորատի հերթական նիստը

Մարտի 26-ին կայացած հերթական նիստի ժամանակ ԵՊԲՀ-ի ռեկտորատը հավանության արժանացրեց 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտների պետական ավարտական ատեստավորումը կազմակերպելու և անցկացնելու նպատակով պետական որակավորման հանձնաժողովների նախագահների թեկնածություններն` ըստ մասնագիտությունների։

Որոշվեց ՀՀ կրթության նախարարի հաստատմանը ներկայացնել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ակնաբուժական կլինիկայի ղեկավար, մանկական ակնաբուժության ամբիոնի վարիչ Արմեն Շաքարյանի (որպես Բուժական գործ` 060100), մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի վարիչ Հրանտ Տեր-Պողոսյանի (որպես Ստոմատոլոգիա` 060200) և «Լիկվոր» ՓԲԸ-ի տնօրեն Սերգեյ Մաթևոսյանի (որպես Դեղագիտություն` 060300) թեկնածությունները։

ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը հույս հայտնեց, որ ռեկտորատի կողմից ներկայացված թեկնածուները հավատարիմ կմնան համալսարանում որդեգրված ընդհանուր մոտեցումներին և պետական ավարտական ատեստավորման ընթացքում առավել օբյեկտիվություն հանդես կբերեն։

Ռեկտորատը քննարկեց նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման և կազմակերպման ու անցկացման կարգը։

Ռեկտորն անդրադարձավ կարգում կատարվող սկզբունքային փոփոխություններին, որոնք բխում են նաև միջազգային փորձագետների պահանջներից և կնպաստեն առավել օբյեկտիվ գնատամանը։ Նա հանձնարարեց կատարել փոփոխություններ` հաշվի առնելով քննարկման ընթացքում հնչած առաջարկությունները։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook