Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Տուբերկուլոզը և 21-րդ դարը»

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊԲՀ-ի Երիտասարդ գիտնականների խորհրդի կողմից մարտի 23-ին համալսարանի կապույտ դահլիճում անկացվեց «Տուբերկուլոզը և 21-րդ դարը» թեմայով քննարկում: Ներկա էին ԵՊԲՀ-ի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ԵՊԲՀ-ի Ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը, բժիշկներ, համալսարանականներ, ուսանողներ, հյուրեր:

Բացման խոսք ասացին ԵՊԲՀ-ի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը և համալսարանի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Նարեկ Քամալյանը:

Տուբերկուլոզի բուժման և կանխարգելման առկա հիմնախնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի բժիշկ Լյուբով Նիկոլայանը: Իսկ ԵՊԲՀ-ի Ուսանողական խորհրդարանի ուսումնամեթոդական հանձնաժողովի նախագահ Մարիամ Մովսիսյանը հանդես եկավ «Տուբերկուլոզը Հայաստանում և աշխարհում» զեկուցումով: Ուսանողական խորհրդարանի միջազգային կապերի հանձնաժողովի նախագահ Խաչատուր Մարգարյանը ներկայացրեց ուսանողական կամավորական շարժումների դերը տուբերկուլոզի կանխարգելման անհրաժեշտության գործում:

Հիշեցնենք, որ մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն էր: 1882թ. մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռ.Կոխը հայտարարեց տուբերկուլոզի հարուցչի հայտնաբերման մասին: Դրանից 111 տարի անց՝ 1993 թվականից ի վեր, մարտի 24-ը ողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Ամեն տարի 1.6 մլն մարդ է մահանում տուբերկուլոզից` մեծ մասը` զարգացող երկրներում:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook