Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Քեմբրիջը տագնապած է. Թեստային համակարգի պատճառով ուսանողները դադարել են մտածել և վերածվել են ռոբոտների

Թեստերի միջոցով կրթություն ստացած ուսանողները որևէ նոր գաղափար չեն կարողանում առաջ քաշել: Նման եզրահանգման են եկել Քեմբրիջի համալսարանի դասախոսները` ելնելով իրենց բազմամյա փորձից:

Պատմության պրոֆեսորներ Ռեբերտ Թոմբսը և Դեվիդ Աբուլաֆիան կարծում են, որ բազմաթիվ տարիների ընթացքում ուսանողները դադարել են մտածել ոչ ստանդարտ ձևով և այլևս չեն արտահայտում սեփական գաղափարները:

Ավելին, այն սխալները, որոնք հիմա անում են գերազանցիկները, նախկինում միայն թույլ ուսանողների «մենաշնորհն էր»: «Ուսանողները որոշակի արդյունքի վրա են կենտրոնանում, նրանք ուղղակի մտածելու կարիք չունեն»,-կարծում են պրոֆեսորները:

Լոնդոնի հռետորական դպրոցի նախկին տնօրեն և կառավարության խորհրդական Ջոն Մակինտոշը կարծում է, որ դրա մեղավորը կրթության թեստային համակարգն է: Այն ուսուցիչներին և ուսանողներին բառացի «ռոբոտների» է վերածել: Նրա խոսքով, նույնիսկ Քեմբրիջում ուսանողները չգիտեն, թե ինչպես շարադրություն գրել, բայց կարող են ցանկացած թեստ անսխալ անցնել, որը նրանց կրթված մարդ չի դարձնում:

Ջերի Ջարվիսը, ով չորս տարի գլխավորել է Մեծ Բրիտանիայում խոշորագույն քննական կենտրոն Edexcel-ը, կոչ է արել արմատական վերափոխում կատարել որակավորման համակարգում, գրում է Telegraph-ը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook