Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ֆիզիոթերապիայի, ռեաբիլիտացիայի և սպորտային բժշկության կլինիկա

Հիմնադրվել է 2010թ.-ին։

Կլինիկայի ղեկավար` Մայա Ռաֆայելի Հարությունյան


Պատմություն

Ծառայությունն ապահովում են բժիշկ ֆիզիոթերապևտներ, ասեղնաբուժ, մերսողներ, կինեզիոթերապևտ և բարձր որակավորում անցած բուժքույրերը:

Կլինիկայում գործում են ֆիզիոթերապիայի բաժին, մանկական և մեծահասակների մերսման, ասեղնաբուժության, արևելյան մերսման, սու-ջոկ թերապիայի կաբինետներ, ջրաբուժարան, կինեզիոթերապիայի մարզադահլիճ, հարվածալիքային թերապիայի կաբինետ:




Կլինիկայում առկա են հետևյալ սարքավորումները ՝

  • ուլտրաձայնային (ուլտրաֆոնոֆորեզ),
  • էլեկտրոֆորեզ (գալվանացում),
  • մագնիտոթերապիա,
  • իմպուլսային հոսանքներ,
  • լուսաբուժություն (ինֆրակարմիր, ուլտրամանուշակագույն,տուբուսկվարց ճառագայթներ),
  • լազերաբուժություն (ինֆրակարմիր, մագնիտոլազերային, հելինիոն),
  • էլեկտրանյարդամկանային խթանման սարքավորում,
  • ինհալացիայի սարքավորում,
  • շարկոյի և շրջանաձև ցնցուղներ,
  • SPA կապսուլա (ջրային և վիբրոմերսման, գունա, արոմաթերապիայի, գոլորշային ինֆրակարմիր սաունա),
  • ստորջրյա մերսման լոգարան,
  • մարզային սարքավորումներ (Բուբնովսկու սարքը),
  • էկստրակորպորալ հարվածալիքային թերապիայի սարքավորում,
  • համակարգչային սպիրոգրաֆիա (Ա.Շ.Ֆ.)։






Կլինիկական մասնագիտացում

Կլինիկայում բուժվում և կանխարգելվում են հետևյալ հիվանդությունները՝

  • հենաշարժական համակարգի, բորբոքային և տրավմատիկ բնույթի հիվանդություններ,
  • մաշկային և ալերգիկ բնույթի հիվանդություններ,
  • ուրոլոգիական-պրոկտոլոգիական-գինեկոլոգիական հիվանդություններ,
  • աղեստամոքսային տրակտի հիվանդություններ,
  • քիթ-կոկորդ-ականջաբանական հիվանդություններ,
  • գարշապարի կրնկախթան,
  • նյարդային համակարգի խանգարումներ,
  • պերիֆերիկ ներվերի և մկանների հետվնասվածքային և հետվիրահատական վիճակներ,
  • ճարպակալում և ցելուլիտ։


Համագործակցություն

Կլինիկան համագործակցում է հանրապետության հիվանդանոցների, բարեգործական և ապահովագրական կազմակերպությունների հետ:


Կլինիկայի աշխատակազմ

Հարությունյան Մայա Ռաֆայելի կլինիկայի ղեկավար
Սագինյան Ալեքսանդրա Ռաֆիկի բժիշկ-օրդինատ (ռեֆլեքսոթերապևտ)
Երանյան Արթուր Հարությունի կինեզոթերապևտ


Հասցե՝ ՀՀ, Երևան, Աբովյան 60, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, ֆիզիոթերապիայի, ռեաբիլիտացիայի և սպորտային բժշկության կլինիկա
Հեռ.՝ (+37460) 62 14 07

 

Find us on Facebook