Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հեռուստակամուրջ

Փետրվարի 29-ը հազվադեպ հիվանդությունների միջազգային օրն է

Հազվադեպ հանդիպող հիվանդությունների միջազգային օրվա առիթով կազմակերպված հեռուստակամուրջին մասնակցած Մոսկվայի, Կիևի, Քիշնևի, Աստանայի և Երևանի մասնագետները ներկայացրեցին իրենց երկրներում առկա իրավիճակը, խնդրին առնչվող բազմաթիվ հարցեր, եղան համագործակցության առաջարկություններ։

«Նովոստի Արմենիա» գործակալությունից հեռուստակամուրջին միացան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը և ԵՊԲՀ-ի բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, բժշկական գենետիկայի և առողջապահության առաջնային կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թամարա Սարգսյանը։

Միքայել Նարիմանյանը ներկայացրեց ԵՊԲՀ-ի նախադիպլոմային և հետբուհական համակարգերում հազվադեպ հիվանդությունների վաղ ախտորոշման և արդյունավետ բուժման կրթական ծրագրերի ներդրման մասին։ Նա տեղեկացրեց, որ համալսարանի կլինիկաներն զբաղվում են ֆենիլկետոնուրիայի և մուկովիսցիդոզի վաղաժամ ախտորոշման և բուժման մեթոդների ներդրման հարցերով, կազմավորվում է պարբերական հիվանդության կենտրոն։

Թամարա Սարգսյանը ներկայացրեց ամբիոնում և կենտրոնում հազվադեպ հիվանդությունների ախտորոշման և բուժման երկարամյա փորձը, այդ ուղղությամբ լայն համագործակցությունը եվրոպական երկրների և Ռուսաստանի Դաշնության հետ։

Մեր բանախոսները նաև պատասխանեցին լրագրողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին։

Հազվադեպ հանդիպող հիվանդությունների միջազգային օրվա առթիվ վաղը` փետրվարի 29-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցում կանցկացվի գիտագործնական կոնֆերանս։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook