Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ պատվիրակությունն այցելեց ԼՂՀ

ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանի հրավերով երկօրյա աշխատանքային այցով, փետրվարի 17-18-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում է գտնվել Երևանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությունը` ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի գլխավորությամբ։

Կրթության նախարարի հետ քննարկվել է Արցախի պետական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետին վերաբերող հարցեր, կրթական ծրագրեր, ինչպես նաև փոխհամագործակցության ընդլայման հնարավորությունները։

Իսկ ԼՂՀ առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են բժիշկների պատրաստման և վերապատրաստման հարցերը։

ԵՊԲՀ-ի պատվիրակությանն ընդունել է նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը։ Ռեկտոր Դերենիկ Դումանյանը վարչապետին ներկայացրել է հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և հետագա համագործակցության նախանշված ուղղությունները։

Պատվիրակությունն, իհարկե, ձեռնունայն չէր մեկնել Լեռնային Ղարաբաղ։ ԵՊԲՀ-ի կողմից նվիրաբերված բժշկական մասնագիտական գրականությամբ հարստացավ Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալը։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook