Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ի հանրային առողջության ֆակուլտետի նոր ծրագիրը

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը կարևորում է կրթական ծրագրերի համապատասխանեցումը միջազգային պահանջներին և մոտեցումներին, որը կնպաստի միջազգային կապերի ընդլայնմանը, եվրոպական և այլ երկրների կողմից ճանաչված ծրագրերի, դիպլոմների ընդունմանը և միջազգային ընկերակցության ինտեգրմանը: ԵՊԲՀ-ն շարունակում է մասնակցել կրթական գործընթացի բարեփոխումներին միտված միջազգային և եվրոպական տարբեր ծրագրերին:

2011թ. սեպտեմբերին ԵՊԲՀ-ում բացվեց հանրային առողջության ֆակուլտետ, որտեղ դասավանդումն իրականացվում է համալսարանի կողմից մշակված, միջազգային չափանիշներին համապատասխան մագիստրոսական նոր ծրագրով: Սույն ծրագիրը կազմված է մեր հանրապետությունում հանրային առողջության ոլորտի պահանջների և Հանրային առողջության դպրոցների միության (Assosiation of Schools of Public Health (ASPH)) կողմից սահմանված պարտադիր առարկաների և դասընթացների ցանկի հիման վրա: Ըստ գործող ծրագրի հանրային առողջության մագիստրոսները ստանում են ժամանակակից գիտելիքներ և հմտություններ, որը հնարավորություն է տալիս հանրային առողջության կառավարման և կազմակերպման բնագավառում պատրաստելու ներկայիս աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ:

2010-ից ԵՊԲՀ-ն Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Ռումինիայի, Մոլդովայի և Վրաստանի ինը բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ մեկտեղ ընդգրկված է 511303-TEMPUS-1-2010 ծրագրի կոնսորցիումում, որի նպատակն է սոցիալական գիտություների և հանրային առողջության բնագավառում ստեղծել մագիստրոսների պատրաստման կրթական ծրագրեր: Մշակվող ծրագրային փաթեթները հիմնված են եվրոպական առաջատար համալսարանների բազմամյա փորձի վրա:

Ծրագրի մասնակիցներն են`

  • Հայաստան – Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Երևանի պետական համալսարան,
  • Վրաստան – Իվանե Զավախիշվիլիի Թբիլիսիի պետական համալսարան, Վրաստանի համալսարան,
  • Մոլդովա - Մոլդովայի պետական համալսարան, Նիկոլե Տեստիմիտանու պետական բժշկական և դեղագործական համալսարան,
  • Մեծ Բրիտանիա - Քումբրիայի համալսարան,
  • Շվեդիա - Շվեդիայի տեխնիկական համալսարան,
  • Ռումինիա - Բաբես Բոլիա համալսարան:

Ծրագրի տևողությունը երեք տարի է: Այդ ընթացքում պետք է մշակվեն Հայաստանի, Մոլդովայի և Վրաստանի պայմաններին համապատասխան հանրային առողջության ծրագրային փաթեթներ, որոնց բաղադրիչները պետք է անցնեն «պիլոտային» փորձարկում:

Ծրագրի մասնակիցների մեկնարկային հանդիպման ընթացքում (2011թ., փետրվար) վերլուծվեց մեր հանրապետությունում հանրային առողջության կառավարման և կազմակերպման ոլորտում առկա իրավիճակը, որոշվեցին ծրագրի հիմնական նպատակներն ու խնդիրները, նրանց լուծման ճանապարհներն ու ժամկետները, ինչպես նաև բաշխվեցին պարտականությունները: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ծառայության, ինչպես նաև Տեմպուսի ազգային գրասենյակի ներկայացուցիչները:

Տեմպուսի ծրագրի շրջանակներում մշկված հանրային առողջության բնագավառի ծրագրային փաթեթները և մեթոդները, գործող մագիստրոսական ծրագրին չհակասելու դեպքում, կնպաստեն փորձարարական կարգով հարստացնելու գործող ծրագիրը ժամանակակից գիտելիքներով և հմտություններով:

Ծրագրի շրջանակներում հանրային առողջության մագիստրոսների ուսումնական գործընթացը ժամանակակից մակարդակով ապահովելու համար ֆակուլտետը հագեցվել է անհրաժեշտ տեխնիկայով՝ հնարավորություն ընձեռելով ուսումնառության ընթացքում կիրառելու տեսաձայնային տեխնիկական միջոցներ:

Ընդունելություն - Մանրամասների համար դիմել ԵՊԲՀ «Հանրային առողջության» ֆակուլտետ կամ գրել Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը էլ. հասցեով:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook