Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Այցելել են Եռաբլուր

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ շուրջ 300 երիտասարդներ և ուսանողներ հունվարի 30-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Այցը նվիրված էր ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին:

Երիտասարդները ծաղիկներ են դրել բոլոր հերոսների շիրմաքարերին՝ խոնարհվելով նրանց հիշատակի առջև։ Պանթեոնում նրանք նաև հայրենասիրական երգեր են կատարել։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանի տեղեկացմամբ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումներ կիրականացվեն ամբողջ տարվա ընթացքում։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook