Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Թերապիայի կլինիկա

Կլինիկայի ղեկավար` Զինաիդա Տիտալի Ջնդոյան, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ:


Կլինիկան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թերապիայի թիվ 2 ամբիոնի ուսումնական բազան է:


Պատմություն

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի թերապիայի ծառայության բաժամունքում աշխատել են մի շարք անվանի մասնագետներ.

  • Հովհաննիսյան Լևոն Անդրեասի (1885-1970թթ.)՝ ԽՍՀՄ ԲԳԱ և Հայկական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր,
  • Մելիք-Ադամյան Արտաշես Ալեքսանդրի (1885-1949թթ.)՝ Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • Գյանջեցյան Ռուբեն Նիկիտի (1885-1954թթ.)՝ Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • Սիմոնյան Արսեն Տիգրանի (1907-1979թթ.)՝ բ.գ.դ., պրոֆեսոր,
  • Ավագյան Վարդան Մարգարի (1900-1978թթ.)՝ բ.գ.դ., պրոֆեսոր,
  • Մնացականով Տիգրան Սերգեյի (1899-1968թթ.)՝ բ.գ.դ., պրոֆեսոր,
  • Վարդապետյան Պերճ Արիստակեսի (1914-1978թթ.)՝ բ.գ.դ., պրոֆեսոր,
  • Այվազյան Արտյոմ Ալեքսանդրի (1924-1993թթ.)՝ բ.գ.դ., պրոֆեսոր,
  • Մամիկոնյան Ռաֆայել Սամվելի (1927-1995թթ.)՝ Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ.,պրոֆեսոր,
  • Նազարեթյան Էդուարդ Եղիշի (1997-2004թթ.), բ.գ.դ., պրոֆեսոր:


Կլինիկական մասնագիտացում

Կլինիկան` ծավալված 18 մահճակալով, ապահովված է տեխնիկական անհրաժեշտ հագեցվածությամբ, հիվանդասենյակները՝ սանհանգույցներով։

Կլինիկայում գործում է հանրապետությունում եզակի՝ լյարդի կենսազննման (բիոպսիա) և կերակրափողի վարիկոզ լայնացած երակների լիգավորման մասնագիտացված ծառայությունը, ինչը թույլ է տալիս կատարել լյարդի հիվանդությունների բարդ դեպքերի ախտորոշում և կանխել ստամոքսակերակրափողային արյունահոսությունները լյարդի ցիռոզով հիվանդների մոտ։

Թերապիայի կլինիկան (նախկինում հանդիսացել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի հոսպիտալ թերապիայի, ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնների ուսումնական բազան) երկար տարիներ ավանդաբար զբաղվում է պարբերական հիվանդության ոչ բնորոշ ձևերի ախտորոշմամբ, այդ հիվանդության բարդությունների, մասնավորապես՝ ամիլոիդոզի վաղ ախտորոշմամբ, հիվանդության բուժման և բարդությունների կանխարգելման հարցերով։



Գիտական գործունեություն

Կլինիկայում կատարվում են պարբերական հիվանդության ոչ բնորոշ ձևերի ախտորոշմամբ, այդ հիվանդության բարդությունների, մասնավորապես՝ ամիլոիդոզի վաղ ախտորոշմամբ, հիվանդության բուժման և բարդությունների կանխարգելման հարցերի լուծման գիտական մեթոդների մշակման աշխատանքներ։

ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացված Պարբերական հիվանդության գիտագործնական կենտրոնի (մեծահասակների համար) ստեղծման նախագիծը և կենտրոնի նախատեսվող աշխատանքների ծրագիրը։

Կլինիկայում կատարվում է նաև ռևմատոլոգիական, գաստրո-էնտերոլոգիական, լյարդի հիվանդությունների ախտորոշման և բուժման գիտագործնական աշխատանքներ։


Համագործակցություն

Կլինիկան համագործակցում է՝

  • ԵՊԲՀ-ի Մանկաբուժության և մանկական վիրաբուժության,
  • Թերապիայի թիվ 1, 3 և 4,
  • Ախտաբանական անատոմիայի,
  • Արյունաբանության ամբիոնների,
  • Կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի,
  • ՀՀ ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի,
  • ՀՀ թերապևտների ասոցիացիայի հետ,

ինչպես նաև արտերկրի մի շարք լաբորատորիաների և ինստիտուտների հետ, մասնավորապես՝

  • Laboratoire de Genetique Moleculaire, Hopital A De Villeneuve, Montpellier, France 34295, Professor Touitou Isabelle, M.D., Ph.D.,
  • Institute of Human Genetics, Sheba Medical Center.


Կլինիկայի աշխատակազմ

Ջնդոյան Զինաիդա Տիտալի կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., դոցենտ
Հովհաննիսյան Տաթևիկ Ռաֆայելի բժիշկ-օրդինատոր, բ.գ.թ.
Բադալյան Գայանե Գուրգենի բժիշկ-օրդինատոր
Ղազինյան Իրինա Սամվելի բժիշկ-օրդինատոր
Ղալումյան Նարինե Վլադիմիրի բժիշկ-օրդինատոր
Գինոսյան Քնարիկ Վարդանի բժիշկ-օրդինատոր, բ.գ.թ.
Մանուկյան Սուսաննա Գուրգենի բժիշկ-օրդինատոր, բ.գ.թ.
Թարխանյան Սրբուհի Հրաչյայի բժիշկ-օրդինատոր
Գոգյան Նաիրա Վալիկոյի բժիշկ-օրդինատոր, բ.գ.թ.
Բոյաջյան Պետրոս Պետրոսի բժիշկ-օրդինատոր, բ.գ.թ.
Ալեքսանյան Մերի Կամոյի բժիշկ


Հասցե՝ ՀՀ, Երևան, Աբովյան 58, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Թերապիայի կլինիկա
Հեռ.՝ (+37460) 62 13 89
Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook