Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկա


Հիմնադրվել է 2004 թ.-ին:

Կլինիկայի ղեկավար` Հմայակ Սոսի Սիսակյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:


Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկան ԵՊԲՀ-ի անհետաձգելի սրտաբանության ամբիոնի ուսումնական բազան է: Կլինիկայի յոթ հիվանդասենյակում ծավալված է 14 մահճակալ։


Պատմություն

Կլինիկան հիմնադրվել է պրոֆեսոր Հմայակ Սիսակյանի կողմից, ով առ այսօր ղեկավարում է այն։

Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկան սրտաբանական առաջատար ծառայություններից մեկն է Հայաստանում։ Այստեղ կիրառվող նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ ապահովվում է սիրտ-անոթային հիվանդությունների բուժման բարձր որակ և արդյունավետություն: Կլինիկայի փորձառու և ճանաչում ունեցող բժիշկները մշտապես ձգտում են սիրտ-անոթային հիվանդությունների վերաբերյալ իրենց գիտելիքներն ու պատկերացումները խորացնել և լայնացնել գիտահետազոտական և կլինիկական աշխատանքների միջոցով:

Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկան հագեցված է սիրտ-անոթային ախտորոշիչ և միջամտային վերջին սերնդի սարքավորումներով`

  • սթրես-թեստ,
  • տրանսէզոֆագեալ էխոսրտագրություն,
  • անգիոգրաֆիկ լաբորատորիա:

Կլինիկայում տարեկան կատարվում է 250-ից ավելի կորոնար ստենդավորում:


Կլինիկական մասնագիտացում

Կլինիկան ունի մասնագիտական հետևյալ ուղղվածությունները`

  • սուր կորոնար համախտանիշ,
  • սրտի իշեմիկ քրոնիկ հիվանդության բուժում,
  • ոչ ինվազիվ սիրտ-անոթային հետազոտություններ,
  • ինվազիվ սրտաբանություն,
  • սրտային սուր և քրոնիկ անբավարարություն,
  • կարդիոմիոպաթիաներ,
  • սիրտ-անոթային դեղամիջոցների կլինիկական ֆարմակոլոգիա։

Կլինիկայում իրականացվում են հետևյալ հետազոտությունները`

  • էլեկտրասրտագրություն (ԷԿԳ),
  • էխո-սրտագրություն,
  • սթրես-էխո-սրտագրություն,
  • տրանս-էզոֆագալ էխո-սրտագրություն,
  • Հոլտեր-մոնիտորինգ,
  • Տրեդմիլ թեստ։

Ինվազիվ ծառայությունը կատարում է`

  • կորոնարոանգիոգրաֆիա,
  • կորոնար անգիոպլաստիկա (բալոն-դիլատացիա, ներանոթային ստենտի իմպլանտացիա):

Կլինիկայի ինտենսիվ թերապիայի բլոկը (5 մահճակալ) հագեցած է թթվածնային և մոնիտորինգի կենտրոնացված համակարգերով, սիրտ-թոքային վերակենդանացման անհրաժեշտ սարքավորումներով` ԷՍԳ, Էխո-ԿԳ: Կլինիկայում գործում է նաև կորոնար կատետերիզացիայի լաբորատորիան։

Կլինիկայում մասնագիտացում են անցնում սրտաբանություն մասնագիտությամբ տեղացի և արտասահմանցի բժիշկներ: Այստեղ նաև մեկամսյա վերապատրաստում են անցնում բժիշկներ` Հայաստանի տարբեր մարզերից և այլ երկրներից (Լատվիա, Չեխիա, Ֆրանսիա, Վրաստան և այլ):


Գիտական գործունեություն

Կլինիկայում գիտական աշխատանքներն ուղղված են սրտի ռեմոդելավորման կլինիկական և պաթոգենետիկ ուսումնասիրությանը սրտային անբավարարության տարբեր փուլերում։ Տպագրված աշխատանքները լայնորեն ներկայացված են միջազգային ինդեքսավորված ամսագրերում:

Կլինիկայում իրականացվում են բազմակենտրոն ռանդոմիզացված կլինիկական միջազգային մի շարք հետազոտություններ:


Համագործակցություն

Կլինիկան համագործակցում է`

  • Միլանի Սան-Ռաֆաել հիվանդանոցի սրտային անբավարարության բաժանմունքի,
  • Թոմաս Ջեֆերսոնի (ԱՄՆ, Ֆիլադելֆիա) համալսարանի ուլտրաձայնային ինստիտուտի հետ։


Կլինիկայի աշխատակազմ

Սիսակյան Հմայակ Սոսի կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր
Օրդյան Արմեն Աշոտի բ.գ.թ., բժիշկ-օրդինատոր/սրտաբան/
Շեկոյան Սեդա Վլադիմիրի բ.գ.թ., դոցենտ, բժիշկ-օրդինատոր/սրտաբան/
Մայրապետյան Ռուզաննա Ալբերտի բ.գ.թ., դոցենտ, բժիշկ-օրդինատոր/սրտաբան/
Մկրտչյան Լուսինե Հենրիխի բ.գ.թ., բժիշկ-օրդինատոր/սրտաբան/
Մելիքյան Կարինե Ռաֆիկի բժիշկ-օրդինատ/էնդոկրինոլոգ/
Սահակյան Լաուրա Գագիկի բ.գ.թ., բժիշկ-օրդինատոր/սրտաբան/
Ավետիսյան Հասմիկ Ենոքի բժիշկ-օրդինատոր/սրտաբան/
Մնացականյան Անահիտ Արայիկի բժիշկ-օրդինատոր/սրտաբան/
Սահակյան Լուսինե Գագիկի բժիշկ-օրդինատոր/սրտաբան/
Մխիթարյան Վահան Կարենի պատասխանատու
Մելիքյան Արտյոմ Էդվարդի բժիշկ-օրդինատոր/սրտաբան/
Սարգսյան Վահագն Ազատի բժիշկ
Տերտերյան Արամ Մկրտչի Պատասխանատու
Բաղդասարյան Լիդա Վոլոդյայի բժիշկ-օրդինատոր/սրտաբան/
Սարգսյան Ցոլակ Մկրտչի բժիշկ-օրդինատոր/սրտաբան/
Պեպոյան Սերգեյ Կոնստանտինի բժիշկ-օրդինատոր/սրտաբան/
Կժդրյան Հովհաննես Կայծակի բ.գ.թ., բժիշկ-օրդինատոր/սրտաբան/
Գրիգորյան Էլիզաբեթ Էդուարդի բ.գ.թ., բժիշկ-օրդինատոր/սրտաբան/
Ծառուկյան Սիրուշ Քրիստի բժիշկ-օրդինատոր/սրտաբան/
Հովհաննիսյան Մարիամ Ռաֆայելի բժիշկ-օրդինատոր/սրտաբան/


Հասցե՝ ՀՀ, Երևան, Աբովյան 60, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկա
Հեռ.՝ (+37460) 62 13 75 (Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկա)
(+37460) 62 13 76 (Ինվազիվ սրտաբանության ծառայություն)
(+37460) 62 13 74 (Ինտենսիվ թերապիայի ծառայություն)
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook