Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հայաստանը՝ եվրոպական բարձրագույն կրթական տարածքի կենտրոն

Հունվարի 19-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի է ունեցել Բոլոնիայի հետամուտ խմբի նիստը, որին մասնակցել են գործընթացին մասնակից 47 երկրների ներկայացուցիչներ։

Հայաստանն ընտրվել է 2015 թ. Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը հյուրընկալող երկիր:

Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը երեք տարով ստանձնում է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը, և Երևանը փաստացի դառնում եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք:

Հայաստանը Եվրոմիության ոչ անդամ առաջին երկիրն է, որին վստահվում է այս բարձր և պատասխանատու առաքելությունը:
Այս որոշումը Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացման և բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացների հաջողությունների և նպատակային ուղղվածության լուրջ գնահատական է:

Նիստի նախօրեին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեսաուղերձ էր հղել հետամուտ խմբի նիստի մասնակիցներին՝ ներկայացնելով Հայաստանի Հանարապետության հայտը:

Ի դեպ, մասնակիցներից Հայաստանի թեկնածությանը դեմ է արտահայտվել միայն Ադրբեջանը:

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության
պաշտոնական տեղեկատվության

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook