Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Մանկաբուժության թիվ 1 կլինիկա

Կլինիկայի ղեկավար` Կարինե Հրանտի Սիմոնյան, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ:


Կլինիկան Մուկովիսցիդոզի հանրապետական կենտրոնի բազան է:


Պատմություն

Թիվ 1 մանկաբուժական կլինիկան սպասարկում է նորածիններին, վաղ հասակի երեխաներին: Այստեղ են բուժվում նաև մուկովիսցիդոզով հիվանդ 0-18 տարեկան երեխաները:

Թիվ 1 մանկաբուժական կլինիկայում աշխատում են ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի երեք դոցենտ, երկու ասիստենտ, փորձառու նեոնատոլոգներ, մանկաբույժներ, բարձր որակավորում ունեցող միջին բուժանձնակազմ: Կլինիկայի անձնակազմի կողմից իրականցվում է ոչ միայն հիվանդությունների ախտորոշում և բուժում, այլև շատ ցածր քաշով նորածինների խնամք, վիրաբուժական միջամտության կարիք ունեցող հիվանդների նախավիրահատական բուժօգնություն:

Բժշկագիտության զարգացման արագ տեմպերը և նրա աճող առաջընթացը պահանջում են կլինիկական աշխատանքում ախտորոշման, բուժման նորանոր, բարձրտեխնոլոգիական մեթոդների ներդրում և կիրառում, բուժանձնակազմի մասնագիտական որակավորման շարունակական բարձրացում: Այդ պահանջից ելնելով` մանկաբուժական կլինիկայում մշակվում են վաղ մանկական հասակի տարբեր հիվանդությունների վարման ժամանակակից պրոտոկոլներ։ Հատուկ ուշադրության են արժանի բնածին ինֆեկցիաների վարման պրոտոկոլները, որոնց կիրառումը զգալի նպաստում է վաղ մանկական մահացության իջեցմանը:


Կլինիկական մասնագիտացում

Կլինիկայում իրականացվում է.

Նորածինների ախտաբանություն՝

  • նորածինների թարախասեպտիկ հիվանդություններ (ախտորոշման ժամանակակից մեթոդների կիրառում),
  • նորածինների բնածին ինֆեկցիաներ,
  • հիպերբիլիրուբինեմիաներ:

Վաղ հասակի երեխաների ախտաբանություն՝

  • բրոնխաթոքային ախտաբանություն, տարբերակիչ ախտորոշում,
  • վաղ հասակի երեխաների դեֆիցիտային վիճակներ (անեմիա, հիպոտրոֆիա, ռախիտ),
  • կարդիոլոգիական հիվանդություններ,
  • ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններ,
  • հեպատոբիլիար համակարգի հիվանդություններ,
  • աղիների հիվանդություններ,
  • գենետիկ և ժառանգական հիվանդություններ:

Ախտորոշման մեթոդներ, որոնք կիրառվում են կլինիկայում`

  • կլինիկական բիոքիմիա,
  • գենետիկական բիոքիմիա,
  • կոագուլոմետրիա,
  • շճաբանական ախտորոշում (նաև ցիտոկինների որոշում, պրոկալցիտոնինի որոշում),
  • ցիտոքիմիա,
  • հանքային նյութերի որոշում,
  • բակտերիոլոգիա,
  • վիրուսոլոգիա,
  • իմունոլոգիա,
  • իմունոֆլյուորեսցենցիայի մեթոդ,
  • ռենտգեն ախտորոշում,
  • ԷԿԳ,
  • էխոկարդիոգրաֆիա,
  • նեյրոսոնոգրաֆիա,
  • գաստրոսկոպիա,
  • կոլոնոսկոպիա,
  • իմունոռեակտիվ տրիպսինի որոշում,
  • քրտինքում քլորիդների որոշում:


Գիտական գործունեություն

Կլինիկայում տարվող գիտական հետազոտություններն իրականացվում են հետևյալ ուղղություններով.

  • վաղ հասակի երեխաների բրոնխաթոքային ախտաբանություն,
  • նորածինների թարախասեպտիկ հիվանդություններ,
  • մուկովիսցիդոզով հիվանդ երեխաների ախտորոշման և բուժման բարելավում,
  • մուկովիսցիդոզով հիվանդ երեխաների բուժական պրոտոկոլների մշակում


Համագործակցություն

Կլինիկան համագործակցում է.

  • ՌԴ Հետդիպլոմային կրթության ակադեմիայի,
  • Շվեդիայի Ռիհոբ հիվանդանոցի,
  • ՌԴ Բժշկական գենետիկայի մուկովիսցիդոզի կենտրոնի,
  • Եվրոպայի հազվադեպ հիվանդությունների կազմակերպության,
  • Անգլիայի մուկովիսցիդոզի կենտրոնի,
  • Վրաստանի Մուկովիսցիդոզի հանրապետական կենտրոնի հետ:



Կլինիկայի աշխատակազմ

Սիմոնյան Կարինե Հրանտի կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., դոցենտ
Հարությունյան Սաթենիկ Արթուրի բժիշկ-օրդինատոր
Բաղդասարյան Վաչագան Սիսակի բժիշկ-օրդինատոր, բ.գ.թ.
Քրիստոսդուրյան Անահիտ Տիգրանի բժիշկ-օրդինատոր, բ.գ.թ.
Դավթյան Աստղիկ Ժանի բժիշկ-օրդինատոր
Մելքոնյան Արուսյակ Զավենի բժիշկ-օրդինատոր
Խաչատրյան Մարինե Յուրիկի բժիշկ-օրդինատոր
Հախվերդյան Ասյա Արտավազդի բժիշկ-օրդինատոր
Մարգարյան Ռուզաննա Խուրշուդի բժիշկ-օրդինատոր
Մարգարյան Ռուզաննա Էդուարդի բժիշկ-օրդինատոր
Պողոսյան Նունե Լևոնի բժիշկ-օրդինատոր
Կիշինևսկայա Իննա Լեոնիդի բժիշկ-օրդինատոր
Առուստամյան Մարինե Արեգի բժիշկ-օրդինատոր
Մելքոնյան Քրիստինե Պավելի բժիշկ-օրդինատոր


Հասցե՝ ՀՀ, Երևան, Մուրացան 114, «Մուրացան» հիվանդանոցային համալիր, Մանկաբուժության թիվ 1 կլինիկա
Հեռ.՝ (+37460) 62 15 17, (+37460) 62 15 18, (+37460) 62 15 41
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը
 

Find us on Facebook