Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոն


Հիմնադրվել է 2010թ.-ին:

Կենտրոնի ղեկավար՝ Ռուբեն Վիկտորի Ֆանարջյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:


Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդավիրաբուժության ամբիոնի բազան է:

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում 2010թ.-ի հունիսի 1-ին հիմնադրվել է Ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկան, որը միակն էր տարածաշրջանում և իր հագեցվածությամբ, բարձրակարգ մասնագետներով համապատասխանում է միջազգային չափանիշներին: 2014թ.-ի մայիսի 27-ին կլինիկան վերակազամավորվել է Համալսարանական նյարդավիրաբուժության և կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի: Հարկ է նշել, որ կենտրոնի բացմանը և կայացմանը նպաստել են ինչպես ԵՊԲՀ ղեկավարությունը, այնպես էլ ՀՀ ԱՆ-ն և մեր գործընկերներն ԱՄՆ-ից (ԱՄՆ, «Հայաստան» հիմնադրամ):


Կլինիկական մասնագիտացում

Կենտրոնն իրականացնում է ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժություն, կաթվածների մասնագիտացված բուժում։ Այստեղ բուժվում են նեյրովիրաբուժական տարբեր պաթոլոգիաներով հիվանդներ՝ գանգուղեղային և ողնաշար-ողնուղեղային ծանր վնասվածքներով, ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդություններով, գլխուղեղի և ողնուղեղի նորագոյացություններով, ինֆեկցիոն և պարազիտար հիվանդություններով, ձեռքբերովի արատներով, հիդրոցեֆալիայով, ինչպես նաև գլխուղեղի անոթային հիվանդություններով:

Մինչև այժմ կլինիկայում կատարվել է շուրջ 1000 վիրահատություն, որից ավելի քան 250-ը ցերեբրովասկուլյար պաթոլոգիաների դեպքում։ Բուժվել և հետազոտվել է գլխուղեղի անոթային համակարգի հիվանդություններով տառապող մոտ 450 հիվանդ։ Բուժումն իրականացվել է նորագույն մեթոդներով և եղանակներով, մասնավորապես՝ կատարվել են ներանոթային և բաց վիրահատություններ:

Կենտրոնը hագեցած է ֆունկցիոնալ 15 մահճակալով, թթվածնի մատակարարման կենտրոնացված համակարգով, մոնիտորներով, ներերակային կոտորակային ներարկման համակարգերով (ինֆուզոմատ, պերֆուզոմատ)։

Վիրասրահը հագեցած է վիրաբուժական նորագույն սարքավորումներով և գործիքներով՝ բազմաֆունկցիոնալ անգիոգրաֆիկ համակարգով (Siemens Artis Zee), շարժական վիրահատական սեղանով, ընդհանուր անզգայացման ապահովման համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցներով, նորագույն ախտահանման համակարգերով, լուսավորման սարքավորումներով:

Այստեղ վիրահատությունները կատարվում են նեյրովիրաբուժական մանրադիտակի օգնությամբ (Leica), որը միակն է հանրապետությունում:

Օգտագործվող ախտորոշման մեթոդներ`

  • ռենտգեն հետազոտություն,
  • ԿՇ և ԿՇԱ հետազոտություններ,
  • ՄՌՏ հետազոտություն,
  • սելեկտիվ ցերեբրալ անգիոգրաֆիա,
  • էլեկտրոնեյրոմիոգրաֆիա,
  • պարանոցի անոթների դուպլեքս հետազոտություն,
  • տրանսկրանիալ դոպլերոգրաֆիա,
  • էլեկտրոէնցեֆալոգրաֆիա,
  • ակնահատակի զննում:


Գիտական
գործունեություն

Կենտրոնում խորապես ուսումնասիրվում են գլխուղեղի արյան շրջանառության խանգարումների, անոթային հիվանդությունների, ծանր գանգուղեղային և ողնաշար-ողնուղեղային վնասվածքների և դրանց բարդությունների կլինիկական ընթացքը, սպոնտան սուբարախնոիդալ արյունազեղումների սուր փուլում ներգանգային անևրիզմաների էնդովասկուլյար բուժման առանձնահատկությունները, իշեմիկ կաթվածի սուր փուլում մեխանիկական թրոմբէկտոմիայի արդյունավետության գնահատումը:


Համագործակցություն

Սերտ համագործակցություն է ձևավորվել Ջորջիա նահանգի նյարդավիրաբուժական ինստիտուտի (Ջորջիա, Մեյքոն, ԱՄՆ), Սարաջիշվիլու անվան նյարդաբանական ինստիտուտի (Վրաստանի հանրապետություն, Թբիլիսի), Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժական ինստիտուտի (Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա), Կոլումբիայի Համալսարանի (Նյու Յորք, ԱՄՆ), Հանովերի Համալսարանի (Գերմանիա, Հանովեր) հետ:

Կենտրոնը հանդիսանում է Համաշխարհային և Եվրոպական նյարդավիրաբուժական ասոցիացիայի ուսումնական կենտրոն: Շարունակական համագործակցության արդյունքում մեր կլինիկական օրդինատորները և երիտասարդ մասնագետները վերապատրաստվում են առաջնակարգ այդ կլինիկաներում, կատարվում են գիտական համատեղ հետազոտություններ, փորձի փոխանակում:

2014թ.-ին բացվել է Սիմուլյացիոն վիրասրահ: Վերջին 5 տարիների ընթացքում հրատարակվել է 150 գիտաշխատանք, արդյունքները ներկայացվել են միջազգային կոնգրեսներում:


Կենտրոնի աշխատակազմ

Ֆանարջյան Ռուբեն Վիկտորի կենտրոնի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր
Սաֆարյան Նարե Տիգրանի կինեզոթերապևտ
Զաքարյան Արման Նիկոլայի նյարդավիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ
Խաչատրյան Տիգրան Կոլյայի նյարդավիրաբույժ, բ.գ.թ.
Խաչատրյան Մարինա Կոլյայի նյարդավիրաբույժ
Ներսիսյան Կարեն Կոլյայի նյարդավիրաբույժ
Ալեքսանյան Վահագ Արամայիսի նյարդավիրաբույժ
Լալազարյան Նառա Աբրիկի նյարդավիրաբույժ
Բադալյան Սևակ Հրանտի նյարդավիրաբույժ
Գաբրիելյան Ինեսսա Միքայելի նյարդաբան
Հովհաննիսյան Եկատերինա Միքայելի նյարդաբան





Հասցե՝ ՀՀ, Երևան, Աբովյան 60, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոն
Հեռ.՝ (+37410) 56 44 27
 

Find us on Facebook