Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Կրթության նախարարների համաշխարհային համաժողով Լոնդոնում

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության

Միացյալ Թագավորության համալսարանների և գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի և կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով և Բրիտանական խորհրդի աջակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 9-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Լոնդոն` առաջին անգամ Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով:

Կրթության նախարարների համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել կրթական համակարգերի բարեփոխման, քաղաքականության իրականացման, կրթության որակի ապահովման և օրենսդրական դաշտի կատարելագործման վերաբերյալ հարցեր:

Համաժողովին մասնակցում է նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook