Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկա


Հիմնադրվել է 1961թ.-ին:

Կլինիկայի ղեկավար` Արարատ Արտյոմի Նազանյան, բժշկական գիտությունների թեկնածու:


Կլինիկայում ծավալված է 10 մահճակալ:


Պատմություն

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկան գործում է հիվանդանոցի բացումից ի վեր: Այն ժամանակ կլինիկան` որպես առանձին կառույց, գոյություն չուներ և գտնվում էր ընդհանուր վիրաբուժական կազմի մեջ` Էլիզա Իսակովի Ավետիքյանի ղեկավարությամբ:

1963թ.-ից 4-րդ մանկական հիվանդանոցում ստեղծվել է մանկական վիրաբուժության ամբիոն (ղեկավար` Էմմա Սերգեյի Մարտիկյան): 1982թ.-ին մանկական թիվ 3 հիվանդանոցի մանկական վիրաբուժության կլինիկայի բացումից հետո ամբիոնի աշխատակիցների մի մասը տեղափոխվել է այնտեղ, ինչից հետո կլինիկան անվանվել է մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկա:


Կլինիկական մասնագիտացում

Կլինիկան 1982թ.-ից սկսել է զբաղվել հենաշարժողական համակարգի բնածին արատների և մանկական տարիքի վնասվածքների բուժմամբ:

Այժմ կլինիկայում հոսպիտալացվում են այնպիսի երեխաներ, ովքեր ունեն հենաշարժողական համակարգի բնածին արատներ (ազդրի բնածին հոդախախտ, բնածին ծուռթաթություն, բնածին մկանային ծուռվզություն, վերին և ստորին վերջույթների բնածին անոմալիաներ և այլն) կամ ձեռքբերովի պաթալոգիաներ (վերջույթների բաց և փակ կոտրվածքներ):


Համագործակցություն

Կլինիկան համագործակցում է՝

  • ավստրիական «AKH» և «Donauspital-SMZ-OST»,
  • գերմանական «Klinikum Brendenburg-Hospital of Charity University» կլինիկաների հետ:


Կլինիկայի աշխատակազմ

Նազանյան Արարատ Արտյոմի կլինիկայի ղեկավար, բ.գ.թ.
Անթառանյան Արա Վոլոդյայի բժիշկ-օրդինատոր
Բեսալյան Տիգրան Արշալույսի բժիշկ-օրդինատոր
Սարգսյան Էդուարդ Հրանտի բժիշկ-օրդինատոր
Բախշեցյան Աշոտ Էդուարդի բժիշկ-օրդինատոր, բ.գ.թ.


Հասցե՝ ՀՀ, Երևան, Մուրացան 114, «Մուրացան» հիվանդանոցային համալիր, Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկա
Հեռ.՝ (+37460) 62 15 27, (+37460) 62 15 28
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook