Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բարեկամության տոն

Տարբեր երկրների ուսանողները` մեկ հարկի ներքո

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախասրահում անցկացվեց «Բարեկամության» ավանդական տոնը։ ԵՊԲՀ-ում սովորող 16 երկրի ուսանողներն առանձին տաղավարներում ցուցադրեցին իրենց ազգային ուտեստները։ Ներկայացվեցին համառոտ տեղեկություններ մասնակից երկրների` Ռուսաստանի, Վրաստանի, Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Հորդանանի, Իսրայելի, Բելառուսի, Լիբանանի, Ուկրաինայի, Թուրքմենստանի, Մոլդովայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Հայաստանի և Արցախի մասին:

Միջոցառումն ուղեկցվում էր ազգային պարերով:

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը, կարևորելով նման միջոցառումների անցկացումը, նշեց.

«Բժշկական համալսարանը Հայաստանի ամենաինտերնացիոնալ բուհերից է: Մեզ մոտ սովորում են 23 երկրից մեծաթիվ ուսանողներ: Իսկ այսօրվա միջոցառումը մեր համալսարանի օտարերկրացի և հայ ուսանողների համատեղ գեղեցիկ նախաձեռնությունն է, որն ազգային ավանդական արժեքների ներկայացման, միմյանց ճանաչելու ու բարեկամանալու նպատակ ունի»:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նկատեց, որ բուհում արտասահմանցի ուսանողների թիվը տարեցտարի ավելանում է, ընդլայնվում է նաև նրանց աշխարհագրությունը։

Միջոցառումն ավարտվեց կերակուրների համտեսումով: ԵՊԲՀ ռեկտորն ուսանողների ուղեկցությամբ մոտեցավ բոլոր տաղավարներին ու համտեսեց ուտեստները:

«Բարեկամություն» միջոցառումն իրականացվեց «Ոսկե աշուն» ավանդական փառատոնի շրջանակում` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի համատեղ նախաձեռնությամբ:
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook