Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի ողջույնի խոսքն ուսանողների միջազգային օրվա առթիվ

Սիրելի ուսանողներ,
լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում եմ ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
Աշխարհի փորձը հուշում է, որ զարգացած ու հզոր են այն երկրները, ուր հասարակության կողմից կարևորվում են կրթությունն ու կայուն գիտելիքները։

Ողջունում եմ ամենամարդասիրական մասնագիտության ձեր ընտրությունը։ Մեր համալսարանում ընթացող բարեփոխումները և ամենօրյա գործընթացները բացառապես միտված են մեկ նպատակի՝ երկրի առողջապահության համակարգին տալ որակյալ մասնագետներ։

Ակնկալում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մեծագույն պատասխանատվությամբ կօգտվի կայուն գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունից, կլինի առավել նախանձախնդիր և ակտիվորեն կներգրավվի կրթական ու ուսանողական գործընթացներում։

Ցանկանում եմ առողջություն, ուսման մեջ հաջողություններ և բոլոր նպատակների իրականացում:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook