Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Հանրային առողջության ֆակուլտետ

Ուսուցումը

Հանրային առողջության ֆակուլտետն առաջարկում է չորս նեղ մասնագիտական մագիստրոսական ծրագրեր`

Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերը կազմված են Հանրային առողջության դպրոցների միության (Association of Schools of Public Health (ASPH) www.asph.org) կողմից հանրային առողջապահության ծրագրերի վերաբերյալ սահմանված հանձնարարականների հիման վրա:

Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերի տևողությունը 1,5 տարի է և ավարտվում են մագիստրոսական թեզի պաշտպանությամբ:

Ուսուցման առաջին կիսամյակը ներառում է հանրային առողջության ոլորտի հիմնական դասընթացների ուսուցումը: Ուսուցման շարունակությունը կազմված է մասնագիտական դասընթացներից, ըստ ուսանողի կողմից ընտրված նեղ մասնագիտության:

Առողջապահության կազմակերպման և կառավարման մագիստրոսական մասնագիտացված ծրագիրն ուսանողներին տրամադրում է հիմնարար գիտելիքների և ունակություններ առողջապահական համակարգի կառուցվածքի, առողջապահական հիմնարկների ղեկավարման և աշխատանքի կազմակերպման, ինչպես նաև առոջապահության ռազմավարության ընտրության և մշակման վերաբերյալ` ուղղված հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի որակյալ ծառայությունների ապահովմանը:

Համաճարակաբանության մագիստրոսական մասնագիտացված ծրագիրն ուսանողներին տրամադրում է հիմնարար գիտելիքներ և ունակություններ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների էթիոպաթոգենեզի, ռիսկի գործոնների, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և անցկացման, իմունականխարգելման, ինչպես նաև համաճարակաբանական վերահսկողության վերաբերյալ` ուղղված բնակչության շրջանում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, քիմիական թունավորումների և ճառագայթային ախտահարումների կանխարգելմանն ու վերահսկմանը:

Շրջակա միջավայրի հիգիենայի մագիստրոսական մասնագիտացված ծրագիրն ուսանողներին տրամադրում է հիմնարար գիտելիքներ և ունակություններ շրջակա և աշխատանքային միջավայրի բնական, սոցիալական և անտրոպոգեն գործոնների, մարդու օրգանիզմի վրա այդ գործոնների ազդեցության մեխանիզմների և պատճառահետևանքային կապերի, դրանց բարենպաստ և անբարենպաստ ազդեցությանը, ինչպես նաև վնասակար գործոնների նորմավորման ուսումնասիրության և գնահատման համար, ուղղված բնակչության առողջության ամրապնդմանն ու պահպանմանը:

Հանրային առողջության ֆակուլտետ կարող են ընդունվել ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական կրթությամբ դիմորդներ այլ բուհերից (բակալավրի աստիճանը պարտադիր է): Բժշկական կրթությամբ դիմորդները կարող են դիմել բոլոր չորս մագիստրոսական մասնագիտացված ծրագրերին, իսկ ոչ բժշկական կրթությամբ դիմորդները` «Առողջապահության կազմակերպում և կառավարում» մագիստրոսական մասնագիտացված ծրագրին:

Հանրային առողջության ֆակուլտետի շրջանավարտներին շնորհվում է «Հանրային առողջության մագիստրոսի» աստիճան և համապատասխան որակավորում` ըստ ընտրված նեղ մասնագիտության:

Հանրային առողջության ֆակուլտետի մասնագիտացված մագիստրոսական ծրագիրն ավարտելուց հետո կլինիկական օրդինատուրա չի նախատեսվում:

Հանրային առողջության մագիստրոսը պետք է պատրաստ լինի իրականացնելու հետևյալ գործառույթները՝

ա. գիտահետազոտական,

բ. գիտաարտադրական և ծրագրային,

գ. կազմակերպչական-կառավարչական և վարչական,

դ. մանկավարժական և քարոզչական

ե. մասնագիտական գործառույթներ (ստացած նեղ մասնագիտական որակավորման համապատասխան):


Դեկանատ

Ֆակուլտետը ղեկավարում է դեկանը: Դեկանատը ֆակուլտետի ղեկավար մարմինն է, որը ղեկավարում է ուսումնամեթոդական, գիտական, դաստիարակչական աշխատանքները, ծավալում և կոորդինացնում է ամբիոնների և ուսանողների հետ տարվող աշխատանքները:

Դեկան՝ Մարինե Գևորգի Հովհաննիսյան, բ.գ.դ., պրոֆեսոր

Դեկանի տեղակալ՝ Գայանե Նորայրի Ղավալյան, MPH

Գիտական քարտուղար՝ Նաիրա Զոհրաբի Խաչիկյան, բ.գ.թ., դոցենտ



Հանրային առողջության ֆակուլտետի կազմում գործում են հետևյալ ամբիոնները.

    Վարիչ՝ Մելիք Ռազմիկի Սողոմոնյան
    Վարիչ` Խաչատուր Վլադիմիրի Գասպարյան, բ.գ.թ., դոցենտ
    Վարիչ` Արա Վարդգեսի Ասոյան, բ.գ.թ., դոցենտ
    Վարիչ` Արմենակ Ձոնիկի Համբարձումյան, բ.գ.դ., պրոֆեսոր
    Վարիչ` Անահիտ Կարլենի Հայրապետյան, պրոֆեսոր, բ.գ.դ.
    Վարիչ՝ Լարիսա Ռաֆայելի Ավետիսյան, բ.գ.դ., պրոֆեսոր
    Վարիչ՝ Արմեն էդուարդի Մելիք-Փաշայան, բ.գ.դ., դոցենտ
    Վարիչ՝ Կարեն Ռշտունու Բաբայան, բ.գ.դ., պրոֆեսոր
    Վարիչի պաշտոնակատար՝ Սևադա Վանիկի Հակոբյան, բ.գ.թ., դոցենտ


Հասցե: ՀՀ, Երևան, Կորյունի 2, Երևանի պետական բժշկական համալսարան, Հանրային առողջության ֆակուլտետ

Հեռ.: 011 621 018, 099 089 898

E-mail: Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook