Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

«Medicus» ուսանողական ամսաթերթ

Հիմնադրվել է 1999թ.-ին:

Գլխավոր խմբագիր՝ Ռ. Մարտիրոսյան

Amicus Plato, sed magis amica veritas

Ուսանողական խորհրդարանի պաշտոնաթերթ «Medicus» ուսանողական ամսագրի նպատակն է տեղեկացնել Երևանի պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանի ծրագրերի, նորությունների, միջոցառումների մասին, լուսաբանել ուսանողներին հուզող հարցերը, իրավասու մարմիններից ստանալ այդ հարցերի պատասխանները:

Ամսագրում տեղ են գտնում ինչպես տեղեկատվական, այնպես էլ` ստեղծագործական-ժամանցային հոդվածներ, տարբեր տեսակետներ: «Medicus»-ը լույս է տեսնում յուրաքանչյուր ամիս, 1000 օրինակով, անվճար է:

2005թ. հոկտեմբերին թողարկվել է ԵՊԲՀ 85-ամյակին նվիրված հոբելյանական համար (խմբագիր՝ Աննա Վանեսյան, քարտուղար՝ Զառա Ավետիսյան):

Ամսաթերթն ունեցել է «Հայրենիք» հավելված, որտեղ տպագրվել են Հայաստանի պատմությանը, կրոնին, ազգային-հասարակական կյանքին նվիրված հոդվածներ: Նույն տարում մի շարք միջոցառումներ են կազմակերպվել նվիրված «Medicus»-ի 6-ամյակին:

2008թ. սեպտեմբերին ռեկտորատի որոշմամբ «Medicus» ուսանողական ամսագիրը սկսել է տպագրվել բուհի պաշտոնաթերթին («Ապագա բժիշկ») կից (մինչև 2010թ. ապրիլ)։ 2011թ. մարտին ռեկտորատի որոշմամբ «Medicus»-ը կրկին առանձնացավ:

2012 թվականին լույս տեսավ «Medicus» ամսաթերթի հերթական հոբելյանական համարը և կազմակերպվեց նաև «Medicus Expo»-ն՝ նվիրված ԵՊԲՀ ՈւԽ քսանամյակին:


Գլխավոր խմբագիրներ`

Կ. Փինաչյան (1999թ.),

Մ. Աթանեսիան (2001թ.),

Ա. Բաղդասարյան (2001-2002թթ.),

Մ.Դարակչյան (2002-2003թթ.),

Ի. Ոփյան (2003-2004թթ.),

Ա. Վանեսյան (2004-2006թթ.),

Ս. Մկրտչյան (2006-2007թթ.),

Ս. Մարտիրոսյան (2007-2008թթ.),

Տ. Հովհաննիսյան (2008թ. և 2009-2010թթ.),

Բ. Իշխանյան (2008թ.),

Ա. Գաբրիլյան (2010-2011թթ.),

Հ. Բարսեղյան ( 2011թ.),

Է.Ավետիսյան (2011-2013թթ.),

Ռ. Մարտիրոսյան (2013թ.-ից)։


Հանդեսի էլեկտրոնային տարբերակը՝ PDF ֆորմատով

 

Find us on Facebook