Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

ԵՊԲՀ կլինիկաներ

Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական բազաներն ամրագրվել են ՀՀ կառավարության 2002-2004 թթ.-ի մի շարք որոշումներով։ Ներկայումս դրանք ընդրգկված են «Մուրացան» և «Հերացի» հիվանդանոցային համալիրներում:

«Հերացի» հիվանդանոցային համալիրի կազմում են Հայաստանի առաջին ստացիոնար բժշկական հաստատությունները` թիվ 1 կլինիկական հիվանդանոցը (հիմնադրվել է 1914թ.-ին և 20-րդ դարի 30-ական թվականներից համարվում է Երևանի պետական բժշական համալսարանի ուսանողների, օրդինատորների ու ասպիրանտների կլինիկական բազան), թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցը (1940թ.) և Հայաստանի առաջին մասնագիտացված ակնաբուժարանը` ակնաբուժական «Մարի Նուպարի» կլինիկան (1929թ.)։

«Հերացի» հիվանդանոցային համալիրի կազմում է նաև համալսարանական թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկան (1995թ.):

«Մուրացան» հիվանդանոցային համալիրը հիմնադրվել է 1961թ.-ին որպես քաղաքային 4-րդ մանկական կլինիկական հիվանդանոց` մի քանի հիվանդանոցային և պոլիկլինիկական ստորաբաժանումներով:

Համալիրի կազմում է նաև 2006-ից համալսարանական դարձած թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկան։

«Հերացի» և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներն այժմ ունեն կլինիական հետևյալ ստորաբաժանումները`

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր


«Մուրացան» հիվանդանոցային համալիր

 

Find us on Facebook